Sunday, 05 07 2026
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Գովազդային գործակալի մասնագիտական հատկությունները, աշխատանքի դրական և բացասական կողմերը

Գովազդային շուկան այսօր անհնար է պատկերացնել առանց նորարարական մտածողություն մունեցող գովազդային գործակալի աշխատանքի: Որպեսզի գովազդային գործակալը լինի հաջողակ և ապագայում դառնա պրոֆեսիոնալ, անհրաժեշտ է, որ նա ի սկզբանե ունենա որոշակի հատկություններ, որոնց շնորհիվ էլ նա կկայանա որպես մասնագետ: Գովազդային մասնագետը պետք է լինի կրեատիվ և ինտելեկտուալ, մոտիվացված ու ընդունակ: Բացի այդ՝

1. Գովազդային մասնագետը պետք է լինի նաև մենեջեր: Նա պետք է կարողանա որոշակիորեն մասնակցել ընկերության ընդհանուր կառավարման գործընթացին, կատարի վերլուծություններ, իրականացնի պլանավորում, ինչպես նաև վերահսկի կատարվող աշխատանքները:

2. Նա պետք է տիրապետի նաև մարքեթինգային մասնագետի գործառույթներին: Լավ գովազդային մասնագետը պետք է կարողանա կատարել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, սպառողական և մրցակիցների վարքի վերլուծություն, անցկացնել տարբեր միջոցառումներ և այլն:

3. Հաջողակ լինելու համար գովազդային մասնագետը պետք է կարողանա նաև մշակել արդյունավետ գովազդային հաղորդագրություններ, կարգախոսներ, որոնք միտված են մարքեթինգային խնդիրներ լուծելուն:

4. Գովազդային մասնագետը պետք է ունենա նաև դիզայներական հմտություններ: Նա պետք է կարողանա ստեղծել գովազդվող ապրանքին հատուկ կերպար, որը ապագայում հաճախորդները անպայմանորեն կասոցացնեն տվյալ ապրանքի հետ:

Գովազդային գործակալը այսօր շուկայում ամենապահանջված մասագետներից մեկն է: Նրա հիմնական աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում նոր հաճախորդների ներգրավումը, ապրանքների և բիզնեսի առաջխաղացումը, վաճառքի ցանցի ստեղծումը և իհարկե՝ վաճառքից ստացվող եկամուտների ավելացումը:

Ինչպես գիտենք՝ գովազդը գործիք է ապրանքների և ծառայությունների պահանջարկի ձևավորման համար: Գովազդային գրծակալը իր հերթին նպաստում է ընկերության և դրա արտադրանքի, սպառողական հատկությունների և ապրանքների կիրառման մեթոդների բացահայտմանը: Աշխատանքի համար նա օգտագործում է տեխնիկական զանազան միջոցներ՝ հեռախոս, ֆաքս, համակարգիչ , թաբլեթներ և այլն, և երբեմն նաև անձամբ ցուցադրում է հնարավոր գնորդներին գովազդվող արտադրանքը: Գործակալը պետք է ունենա ամբողջական տեղեկատվություն արտադրանքի կամ ծառայության մասին: Բացի այդ, նրա պարտավորությունները կարող են ներառել բանակցություններ մատակարարների հետ, պայմանագրային, վճարային փաստաթղթերի կազմում, առաքման պայմանների կատարման նկատմամբ վերահսկողություն: Հաճախ այս մասնագետի հիմնական գործառույթը գովազդային ծառայությունների վաճառքն է՝ իրենց արտադրանքի շուկան ընդլայնել ցանկացող ընկերություններին: Գովազդային մասնագետը պետք է գնի, օգտագործի, կարծիք ստեղծի՝ հասկանալով ապրանքի լավ և վատ կողմերը և բանակցությունների ժամանակ չստեղծի կարծիք, որ ուղղակի ապրանք է վաճառում։ Նման գործարքների հաջողությունները կարճաժամկետ բնույթ են կրում։

Խոսելով գովազդային գործակալների կրթության և հմտությունների մասին, հարկ է նշել, որ ժամանակակից պրակտիկան ցույց է տալիս, որ այս՝ արվեստ հիշեցնող բիզնեսում առկա մասնագիտացումը այս կամ այն ոլորտում վճռական նշանակություն չի ունենալու, այստեղ հաղորդակցման հմտությունները, հեշտ և արագ համոզելու ունակությունը, մշտական վճռականությունն ավելի կարևոր գործոն են հանդիսանում: Լինում են դեպքեր, երբ գովազդային գործակալները աշխատում են առանց հատուկ կրթության, ուսուցումն իրականացվում է ընկերությունում՝ անմիջապես աշխատանքի ընթացքում: Գովազդային գործակալի աշխատավարձը տատանվում է զրոյից մինչև անսահմանություն:

Որո՞նք են այս մասնագիտության դրական և բացասական կողմերը: Դրական կողմերից առանձնացնենք հետևյալները․

1. Գովազդային գործակալի ծառայությունները մեծ պահանջարկ ունեն, ուստի հնարավորություն կա մշտապես շփվել նոր մարդկանց հետ, հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատել:

2. Սա կրեատիվ մասնագիտություն է, որը նույնչափ կրեատիվ մոտեցում է պահանջում։

3. Աշխատավարձի չափը մեծամասամբ կախված է մասնագետի անձնական մոտիվացիայի աստիճանից և առկա հմտություններից:

4. Ցանկացած պահի հնարավոր է փոխել աշխատանքը և տեղափոխվել բիզնես ոլորտի այլ ճյուղ:

Որո՞նք են մասնագիտության բացասական կողմերը․

1. Բավական բարդ աշխատանք է սկսնակ մասնագետի համար, քանի որ գործը խարսխված է լինելու հեռախոսով ակտիվ վաճառքներ իրականացնելու վրա, իսկ դա բավական դժվար է:

2. Գովազդային ընկերությունների մեծ թվաքանակի պատճառով գովազդային բիզնեսի շուկայում լուրջ մրցակցություն կա։

Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ գովազդային գործակալի աշխատանքը յուրօրինակ և անչափ հետաքրքիր աշխատանք է, որը պահանջում է մասնագիտական շարունակական ինքնակատարելագործում:

Advertising Partner Ընկերության հիմնադիր/տնօրեն

Եղիշե Հակոբյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում