Sunday, 07 06 2026
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

Երբ մարտի է դուրս գալիս կրիմինալը

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանությունը, Երևանի ներկայիս իշխանության նման, ձեռնամուխ է եղել քաղաքը մաքրելու գործընթացին: Բայց բանն այն է, որ ինչպես գրեթե ամեն ինչում, Ռիո դե Ժանեյրոն այս անգամ էլ օրիգինալ է լինելու: Տեղի քաղաքապետարանը որոշել է քաղաքը «մաքրել» աղքատ թաղամասերից: Օրիգինալն այս ամենի մեջ մաքրելու ձևն է, որ ընտրել է Ռիոյի իշխանությունը: Քաղաքապետարանը որոշել է, որ պետք է քաղաքում առկա մոտ 4 տասնյակ աղքատ թաղամասերը մնացյալ շրջաններից առանձնացնեն ուղղակի բետոնե պարիսպներով, որոնց բարձրությունը հասնելու է 3, 5 մետրի: Խնդիրն այն է, որ Ռիոյի աղքատ թաղամասերում քաղաքային և կենտրոնական իշխանությունը իրավիճակին պարզապես չի տիրապետում, և այնտեղ տեր ու տիրականը կրիմինալն է: Այդպիսով, փաստացի ստացվում է, որ Ռիոյի քաղաքապետարանը ինչ-որ ձևով գոնե փորձում է կրիմինալը սահմանազատել, մեկուսացնել քաղաքից:

Այդ տեսանկյունից Ռիո դե Ժանեյրոյից ստացված տեղեկատվությունը երևանցիների համար կրկնակի հրատապ է` ինչպես կառավարել քաղաքը և ինչպես պայքարել կրիմինալի դեմ: Ինչպես մեծ կոմբինատորը կասեր` «ոչ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ»: Սա Երևանն է, իսկ այստեղ քաղաքային իշխանությունը ոչ թե կրիմինալի դեմ է պայքարում, այլ կրիմինալով պայքարում է քաղաքացիների դեմ, և այդ պայքարն արդեն իսկ սկսել է լայն թափով ու ամբողջ ճակատով` ներառելով քաղաքի կրպակները, փողոցային առևտուր անողներին, մանկապարտեզները, դպրոցները, բուժհաստատությունները և այլն:

Այստեղ խնդիրն այլ է, քան Ռիոյում: Եվ ամենևին պետք չէ իրավիճակը տեղափոխել կենաց ու մահու հարթություն, սակայն շատ հավանական է, որ հերթական անգամ եթե հասարակությունը թույլ տա Կարեն Կարապետյանին մինչև վերջ տուրք տալ իր «դրայվին», ապա դա կարող է Հայաստանում վերջնականապես կոտրել իրավիճակի համակարգային փոփոխության հնարավորությունների դռներն ու պատուհանները, և այդ դեպքում կարելի է ասել, որ ոչ միայն 3, 5, այլ նույնիսկ 13, 5 մետրանոց պարսպով հնարավոր չի լինի գոնե մի ինչ-որ անկյունում պատսպարվել և գործ չունենալ կրիմինալի հետ:

Փորձը ցույց է տվել, որ կրիմինալ մարդկային ռեսուրսը իշխանությանը, կարծես թե, միշտ բավականացնում է, առավել ևս` որ այժմ գործը միայն Երևանում է, և դրա համար կարող են մոբիլիզացնել հանրապետության ամբողջ կրիմինալ ներուժը: Բայց դրանով նախ թուլանում է մնացյալ մարզերի մշտական «վերահսկողությունը», իսկ բացի այդ էլ` միայն մարդկային ռեսուրսով չէ, որ կրիմինալը հարց է լուծում: Անհրաժեշտ է նաև նյութական ռեսուրս թե ներկայի, թե ապագայի համար: Այսինքն` իշխանությունը նախ պետք է վճարի կրիմինալի տվյալ պահի աշխատանքի համար, իսկ հետո նաև վճարի ապագայում:

Խնդիրն այն է, որ ռեսուրսները այնքան են նվազել, որ իշխանությունը ձեռնամուխ է եղել սեփականության վերաբաշխման գործընթացին, համենայնդեպս` դրա նախադրյալների ստեղծմանը: Այսինքն` ինչ-որ մեկին գոհացնելու համար մյուսից պետք է խլել ինչ-որ բան, քանի որ նոր բան ստեղծելու հնարավորություն չկա: Այս պայմաններում որևէ մեկը երաշխիք չունի, որ մյուսի գոհացումը իշխանությունը չի ապահովելու հենց իր ունեցածի հաշվին: Իսկ երբ չկա այդ երաշխիքը, ապա կրիմինալը զրկվում է «մարտի» դուրս գալու մոտիվացիայից: Ի վերջո, այդ դեպքում պարզ է, որ դուրս գալու դեպքում անգամ նրա «օգգ»-ն էապես նվազում է:

Խնդիրն այն է, որ նախկին բոլոր ընտրություններից հետո միշտ էլ եղել է հասարակության դժգոհությունը իշխանության քրեածին հաղթանակի կապակցությամբ, բայց հետո նաև կրիմինալի ջանքով իշխանությանը հաջողվել է այդ բողոքը շատ արագ մարել, ամեն ինչ առնել վերահսկողության տակ: 2008 թվականի նախագահի ընտրությունը բացառություն էր, և այդ ընտրությունից հետո ընկած ավելի քան երեք տարվա ժամանակամիջոցում իշխանությունը բոլոր, այդ թվում կրիմինալ միջոցները գործի դնելով ոչ միայն չի կարողացել մարել հասարակական բողոքն ընդդեմ անարդարության, անօրինականության և քրեական մթնոլորտի, այլ նույնիսկ հասարակական շարժումը հզորացել է և ստացել ինստիտուցիոնալ տեսք:

Այսինքն` եթե իշխանությունն անցած տասնամյակում ինստիտուցիոնալ տեսք էր տվել կրիմինալին, ապա ընդդիմությունն էլ անցած երեք տարում ինստիտուցիոնալ տեսք տվեց քաղաքացիական հասարակությանը, հասարակական ընդդիմությանն ընդհանրապես: Ու ինչքան էլ կրիմինալ իշխանությունը փորձեց այդ գործընթացը կանխել և հասարակությանը վերադարձնել ելման, այսինքն` իներտ դիրք, միևնույն է, դա չհաջողվեց: Եվ այդ իմաստով այսօր կրիմինալը, ի տարբերություն նախորդ անգամների, զգալու է հենց ամենից կարևորի` բարոյահոգեբանական ռեսուրսի բացակայությունը, քանի որ տեսել է, որ անցած երեք տարին առաջընթացի ժամանակ է եղել քաղաքացիական գիտակցության, ոչ թե քրեաօլիգարխիկ «օրդենի» համար, որ Հայաստանում թյուրիմացաբար կոչվում է իշխանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում