Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վարչապետն իր ելույթում հստակ ուղերձ հղեց՝ 2020-ին Հայաստանը մենակ էր մնացել և հույս հայտնեց, որ այսուհետ այդպես չի լինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյաը երեկ  ելույթ ունեցավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ տեղի ունեցող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին։

Առցանց անցկացվող միջոցառման իր ելույթում Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարության համար Հայաստանը պայքարել է իր ժամանակակից պատմության ողջ ընթացքում, իսկ մասնավորապես վերջին 3 տարում հայերը ընտրել են ժողովրդավարությունը ավտորիտարզմի փոխարեն 2 անգամ․«Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։ Երկրորդը տեղի ունեցավ 2021 թվականին՝ ավերիչ պատերազմից հետո։ Հայերը կրկին գնացին ընտրության, որպեսզի մենք չվերադառնանք անցյալի ճանապարհներին։ Իսկապես, ժողովրդավարությունը մշտական աշխատանք է, որն ընթացքի մեջ է», – հայտարարեց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության ամրապնդմանը՝ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման միջոցով․«Առաջ բերելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ մենք ծրագրում ենք կառավարման բարեփոխումներ և այնպիսի քաղաքականությունների իրականացում, որոնք կձևավորեն հավատ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի մեր գործընկերների շրջանակներում։ Մինչև 2026 թվականը մենք նպատակ ունենք հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից հասնել 60-ի, և «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման ինդեքսի 49 միավորից՝ 60-ի», – նշեց  վարչապետը։

Փաշինյանը նաև նշեց, որ ժողովրդավարությունն ամրապնդելու ջանքերում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնցից ամենամեծը՝ անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են։

«Մեկ այլ մարտահրավեր է երկրի ներսում ժողովրդավարության համար պայքարը: Այդ մարտահրավերը բարդանում է, երբ սպառնալիքներ են ի հայտ գալիս մեր սահմաններից այն կողմ: Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտեղենք ուժերը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին: Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք», – ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը։

«Հանուն ժողովրդավարության» երկօրյա համաժողովին Փաշինյանից բացի ելույթ են ունեցել ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ողջունելի է համարում այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետն այդ համաժողովին իր մասնակցությունն ունեցավ․ «Ի վերջո մենք  պետք է ժողովրդավարության զարգացման համար բոլոր ջանքերը ներդնենք»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է կոնկրետ ելույթին, ապա ըստ Ղևոնդյանի, այնտեղ առկա էր մի կարևոր շեշտադրում․ «Դա վերաբերում էր Հայաստանի կողմից ժողովրդավարության արժեքների պաշտպանությանը և այդ գործընթացում մենակ չմնալուն։ Դա համաշխարհային հանրությանն ուղղված կոնկրետ ուղերձ էր, որ, օրինակ, 2020 թվականին մեզ մենակ թողեցին ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում։ Վարչապետը հույս է հայտնում, որ այսուհետ մենք մենակ չենք մնա։Ելույթի մնացյալ հատվածն էլ ամբողջապես սպասարկում էր այդ գլխավոր ուղերձը և կարելի է ասել այն ստացված էր»։

Միևնույն ժամանակ Ղևոնդյանն ընդգծում է, որ ցանկալի կլիներ, որպեսզի ավելի շատ շեշտադրումներ կատարվեին կոնկրետ խնդիրների մասով․«Բայց այս անգամ ընդունվել էր այդ տարբերակը՝ տեսնենք, թե դա ինչքանով կաշխատի։ Հիմնական ուղերձը հենց այն էր, որ Հայաստանը այս տարածաշրջանում ժողովրդավարության լուսավոր կետերից մեկն է և եթե ժողովրդավարությունը գնահատվում է, իսկ համաժողովը կարծես հենց դրա մասին էր, ապա Հայաստանը չպետք է մենակ մնա։ Մնացած ամբողջ ելույթը կառուցված էր հենց այս գլխավոր մեսիջը շեշտադրելու համար և այն ստացվեց»։

Ինչ վերաբերում է  համաժողովին չհրավիրված երկրների կողմից հնչեցրած քննադատություններին և հարցին՝ արդյոք դրանք Հայաստանի համար որևէ հետևանք կունենան, քաղաքագետը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ հենց կոնկրետ Հայաստանի համար լուրջ հետևանքներ կունանա։Իհարկե քննադատություն պետք է հնչեր, որովհետև պետությունների ընտրությունը կոնկրետ խանդի տեղիք էր  տալիս Չինաստանի կամ Ռուսաստանի համար։ Այնուամենայնիվ կոնկրետ այս համաժողովի մասնակիցների դեմ գործողություններ չեմ սպասում, դա ընդհանրապես  որևէ մեկի կողմից չի ընդունվի։ Մեր վերլուծաբաններից մեկն էլ շատ պարզ միտք էր գրել՝ եթե որևէ մեկը քննադատում է, ապա թող կազմակերպի ավտորիտարիզմի իր համաժողովը»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում