Եթե լինի պատերազմի սպառնալիք և պահանջվի դրա դիմաց ձեր հրաժարականը, պատրա՞ստ եք դրան: Հայաստանի հանրապետության վարչապետին այդ հարցն է ուղղում Հայաստանի հանրապետության խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը: Որևէ նշանակություն չունեն թե վարչապետի, թե պատգամավորի անուն-ազգանունները: Գործ ունենք երևույթի հետ՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորը տալիս է հարց Հայաստանի վարչապետին, որի թե տակտիկական, թե ստրատեգիական շահառու կարող է լինել միայն ու միայն Հայաստանի հանդեպ ճնշման և շանտաժի մտադրություն ունեցող պետությունը: Թե քանիսն են այդ պետությունները, կարող եք հաշվել ինքներդ: