«Ակտիվացել են սուր շնչառական հիվանդությունները, Covid-ով վարակվածների համար այն վտանգավոր կարող է լինել»,-հայտարարում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսը բավական պասիվացել է այսօր, իսկ պատվաստումների հարցում դրական դինամիկա կա։