Աֆղանստանի Գարդեզ քաղաքում մահապարտ-ահաբեկիչը բեռնատարով պայթել է NATO-ի ռազմական բազայի դարպասների մոտ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը, ավելացնելով, որ ահաբեկչության արդյունքում ծանր վիրավորվել են ռազմաբազայի անվտանգությունը հսկող 3 տեղացիներ:
Չինական Սինխուա գործակալությունը հայտնում է, որ 2 մարդ սպանվել է, ևս 4-ը վիրավոր են:
Ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները:







































