Sunday, 05 07 2026
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ

ՀՀ պատմության թանգարանի, Մատենադարանի և Կատարի ազգային գրադարանի միջև փոխգործակցությունը արժեքավոր կարող է լինել. Նունե Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն, այցելել է Կատարի ազգային գրադարան, որը Կատարի հիմնադրամի խոշորագույն, ինչպես նաև հետազոտական, համալսարանական և հանրային հաստատություններից մեկն է:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, նշելով, որ Կատարի ազգային գրադարանի գրապահոցներում պահվում է շուրջ 800 հազար գիրք, գրադարանն ունի նաև ավելի քան 500 հազար էլեկտրոնային գրքեր, պարբերականներ:

Տիկին Սարգսյանը գրադարանի ղեկավարության, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի և Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջել է գրադարանում, ծանոթացել այնտեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական մշակույթը ներկայացնող այլ արժեքավոր նյութեր։

Տիկին Սարգսյանը գրադարանի ղեկավարության հետ զրուցել է Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության մասին, մասնավորապես նշել, որ Հայաստանի պատմության պետական թանգարանի և Մատենադարանի հետ փոխգործակցությունը արժեքավոր և ուսանելի կարող է լինել, հատկապես գրականությունը թվայնացնելու, մատչելի դարձնելու և, ընդհանրապես, գրադարանային մշակույթը զարգացնելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում