Sunday, 28 04 2024
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Հայաստանը գծել է իր կարմիր գծերը, իսկ Վրաստանը մերժում է, բայց ոչ վերջնական․ «3+3»-ը կարող է դառնալ «3+2+1»

Հայաստանը «3+3» բանակցային ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում: Կառավարությանը ուղղված հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ այս հարցը քննարկել են ՌԴ գործընկերների հետո և կա ազդակ, որ իրենք էլ կիսում են հայկական կողմի տեսակետը։

«Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի 10-ին, 3+3 կամ 3+2 ֆորմատի նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, որին Հայաստանը մասնակցելու է ԱԳ փոխնախարարի տեղակալի մակարդակով, որովհետև այդ ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ կքննարկվեն հետագա անելիքները։ Շարունակությունն՝ ըստ այդ քննարկման արդյունքների»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Վեց երկրների հարթակի» կամ այլ կերպ ասած՝ «3+3» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ձևաչափ ստեղծելու գաղափարը 2020 թ. վերջին առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հավելենք նաև, որ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք սպասվող հանդիպմանը ներկայացված չեն լինի․«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հստակ դիրքորոշում է հայտնել «3+3» տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ վերջերս խորհրդարանական լսումների ժամանակ այդ հարցի շուրջ խոսել է արտգործնախարարը: Մենք չենք դիտարկում այս ձևաչափին մասնակցելը և հետևաբար, դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը Վրաստանը ներկայացված չի լինի»,- ասվում է ԱԳՆ-ի պատասխան գրությունում, որը տարածում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, երբ Հայաստանը կտրուկ հայտարարություններ չի անում, բայց միևնույն ժամանակ ունենք ֆիքսված այն դիրքորոշումը, որ մենք դեմ չենք որևէ մակարդակով այդ պլատֆորմին ներկայացված լինելուն, բայց այն պարագայում, երբ այդ պլատֆորմի շրջանակներում չեն քննարկվի հարցեր, որոնք արդեն քննարկվում են այլ հարթակներում․ «Արցախի խնդրի հետ կապված կան շատ հարցեր՝ հումանիտար խնդիրներ, կարգավիճակի հարց․․ դրանցով զբաղվում է Մինսկի խումբը։ Ենթակառուցվածքների հետ կապված կա եռակողմ փոխվարչապետերի ֆորմատը և նաև Ռուսաստանը որոշակի դերակատարություն ունի դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասով։Այս պարագայում բաց են մնում շատ քիչ հարցեր՝ միգուցե հումանիտար ինչ-որ հարցեր, հուշակոթողների պահպանության խնդիրներ, բայց ամենաէական հարցերի համար արդեն իսկ կան պլատֆորմներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մելիքյանի՝ Վրաստանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում․ «Եթե հիշենք Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանիի հայտնի ելույթը, որը Հայաստանում այլ կերպ մեկնաբանվեց․․․ բայց այնտեղ կար մեսիջ, որ եթե բոլորը համաձայն լինեն այդ հարթակի շրջանակներում որոշ գործունեության, Վրաստանը չէր մնա միակը, որը չէր մասնակցի։ Իրենք շեշտեցին, որ չէին ցանկանա տարածաշրջանային պրոցեսներից դուրս մնալ։ Բայց այդ ամենը այլ երանգներ ստացավ՝ մանավանդ Վրաստանի բարդ ներքաղաքական զարգացումների ֆոնին ու բավականին լուրջ քննադատության առիթ տվեց։ Նույնիսկ ԱԳՆ-ն ստիպված եղավ հերքել կամ պարզաբանել՝ նշելով, որ Զալկալիանիի ասածը ճիշտ չի հասկացվել։Ուստի այսօր բավականին բարդ վիճակ է։ Կա ներքաղաքական բարդ ֆոն, հայտարարություն, որ չեն մասնակցելու, մյուս կողմից էլ Ռուսաստանն ու այլ երկրներ կողմ են գոնե առաջին հանդիպման իրականացմանը։ Սա խոսում է նաև այն մասին, որ Վրաստանի տեղը միշտ կլինի, հրավերը կլինի՝ եթե ինչ-որ փուլում որոշեն միանան, ոչ ոք դրան դեմ չի լինի»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այլ հարց է, թե ինչ կլինի այդ հանդիպմանը, ինչ պրոցեսներ կհաջորդեն, ինչքանով է ռեալ, որ այդ ֆորմատը կկայանա․ «Նախկինում եղել են տարբեր առաջարկներ, բայց որևէ ձևով տարածաշրջանային համագործակցության որևէ ֆորմատ՝ այդպիսի ներակայացուցչական, չի կայացել։ Եղել են տարբեր պետությունների միջև պայմանավորվածություններ՝ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան, Հայաստան-Իրան, ինչ-որ չափով Ռուսաստան․․ ֆրագմենտալ համագործակցության դրսևորումներ եղել են։ Հիմա շատ բան կախված է հանդիպումից։ Իմ կարծիքով՝ կլինեն դեկլարատիվ որոշ հայտարարություններ։ Միգուցե իմ նշած հումանիտար, մշակութային հարցերի շուրջ, գուցե մեգաանախագծերի հետ կապված, որոնք հնարավոր կլինի իրականացնել արդեն ապաշրջափակումն ապահովելուց հետո։ Չէի ասի, թե պետք է մենք կտրուկ հրաժարվենք։ Իհարկե պետք է զգույշ լինենք, մեր կարմիր գծերն էլ արդեն ունենք գծած՝ այն է, որ տարբեր այլ ֆորմատներում քննարկվող հարցերն այդ ձևաչափում չպետք է ներառվեն։ Սա նշանակում է, որ մենք չենք ուզում մի ֆորմատը փոխարինել մյուսով, ինչը ռիսկեր է պարունակում»։

Մելիքյանը նշում է ՝ Վրաստանն էլ կհետևի առաջին հանդիպման արդյունքներին և գուցե ապագայում համապատասխան ներքաղաքական կայուն իրավիճակի պայմաններում չհրաժարվի մասնակցությունից․ «Բայց այսօրվա իրավիճակում դեռևս դա բարդ է պատկերացնել, քանի որ սպասելի է, որ ընդդիմությունն այդ ամենը կօգտագործի ու հակաիշխանական բողոքի ցույցեր կիրականացնի»։

Մեր այն դիտարկմանը, որ եթե Վրաստանը վերջնականապես մերժի իր մասնակցությունը, որևէ խնդիր չի լինի իրականացնել այդ ամենը 3+2 տարբերակով, Մելիքյանը պատասխանեց․ «Կա ռուս-վրացական առևտրային հարաբերություն, Կարասին-Աբաշիձե ֆորմատ, Ժնևյան գործընթացներ, որտեղ ի վերջո իրենք Ռուսաստանի հետ առնչվում են ու բանակցություններ կան։ Արդեն կա ռազմավարական գործընկերություն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, նաև վերջին օրերին Իրանի հետ կապված հայտարարություններ եղան։ Դրա համար այս ամենի մերժելը վերջնական չէի համարի։Իրենք կասեն, որ քանի որ արևմուտքը չկա, իրենք մտահոգված են, որ իրենց շահերն այդքան էլ պահպանված չեն լինի։ բայց ապագայում, երբ տեսնեն, որ այս ֆորմատն այնքան էլ վտանգավոր չէ, գուցե վերադառնան այն գաղափարին, որ արժե պրոցեսներից դուրս չմնալ։ Կարող է լինել ոչ թե 3+3, այլ 3+2+1, Վրաստանն էլ որպես դիտորդ։ Ի վերջո Վրաստանի տարածքն էլ բոլորի համար կարևոր է, այս տարածաշրջանում բոլորին իրար հետ կապում է, դրա համար ես չէի ասի, որ արդեն այսօր կարելի է հարցը փակել։ Նաև ֆիքսենք, որ եթե Ռուսաստանն այս ֆորմատին դեմ չէ, հաստատ կողմ էլ չէ, որ Թուրքիան այստեղ իր օրակարգն իրականացնի։ Ուստի մի քանի փուլով բանակցություններ տեղի կունենան, կողմերն էլ իրենց անելիքները կհասկանան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում