Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն մեկ բռունցքով և միասին որոշեն, թե ինչպիսին պետք է լինի մեր պատասխանը Ադրբեջանի լկտի պահվածքին

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

Պարոն Օհանջանյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է հրապարակել Զանգեզուրի միջանցքի բացման ժամկետը, հակառակ դեպքում սպառնում է խնդիրներ ստեղծել։ Նա մեջբերում է 44օրյա պատերազմը և նշում, որ հիմա եթե մենք այդ միջանցքի բացման օր հրապարակենք այն ժամանակվա նման խնդիրներ չենք ունենա։ Ի՞նչ գործողություններ կարող ենք սպասել։

Ալիևը քաջ գիտակցում է, որ պետք է շտապի ձեռք բերել Զանգեզուրի միջանցքը, քանի որ այս հարցի ձգձգումը կարող է վերջապես թաղել տարածքային միավորման  թուրք- իսկ հետո դեպի Կենտրոնական Ասիա (որտեղ ապրում են թյուրքալեզու ժողովուրդներ) էքսպանսիա սկսելու թուրք-ադրբեջանական երազանքը: Դրան նա պետք է անպայման հասնի, քանի որ դա չափազանց կարևոր է Թուրքիայի համար, որի համար ներկայիս միջազգային եռուզեռը ամենահարմար պահն է Մեծ Թուրանի գաղափարների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, Ալիևը քաջ գիտակցում է, որ Հայաստանը աստիճանաբար կսկսի վերականգնվել և հայտնի չէ, թե ինչպիսին կլինի նրա պատասխանը Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքներին, մանավանդ, որ Ռուսաստանը հիացած չէ Ուկրաինայի հարցով Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքով։ Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ մեր ժողովրդի մասնատված քաղաքականության շարունակությունը վերջնականապես կկործանի ոչ միայն հայոց պետականության գոյության գաղափարը, այլ վերջնականապես վերջ կդնի հայ ազգի վերածննդին։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն մեկ բռունցքով և միասին որոշեն, թե ինչպիսին պետք է լինի մեր պատասխանը Ադրբեջանի լկտի մարտահրավերին։ Մենք չպետք է վախենանք, պետք է պատասխան տալ հարվածի դիմաց, և դա անմիջապես կոգևորի ողջ ժողովրդին, և այդ ժամանակ Ադրբեջանը կկծի իր պոչը։ Ինչ վերաբերում է կապի բացմանը, ապա կարծում եմ, որ դրանում մենք պետք է տեսնենք նաև տնտեսական վերականգնման որոշակի դրական կողմեր։ Բայց դա պարտադիր չէ, որ լինի միջանցքների ապահովման սկզբունքով։ Որպես միասնական ժողովուրդ՝ մենք պետք է ոտքի կանգնենք՝ պաշտպանելու մեր շահերը։ Եվ այդ ժամանակ Ռուսաստանը՝ պատերազմի գլխավոր մեղավորը նման ողբալի արդյունք ապահովողը, կմտածի ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի կատարի երեք առաջնորդների հայտարարության բոլոր կետերը։

Արդյոք սա նշանակում է, որ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը չի բավարարել Ալիևին և նաև Ռուսաստանն այդ միջանցքի բացման հարցում նրան չի աջակցում։

-Հարցն այդքան միանշանակ չի կարելի դիտարկել։ Բնականաբար, Ռուսաստանն այսօր ծայրահեղ ծանր վիճակում է։ Դա պայմանավորված է այն վիթխարի պատժամիջոցներով, որոնցով միջազգային հանրությունը փորձում է այս ծայրահեղ կործանարար երկիրը վերադարձնել քաղաքակրթական հարաբերությունների գիրկը։ Բայց քանի որ Պուտինը ոչ մի րոպե չի հեռանում իր ապակառուցողականությունից, նրա համար չափազանց կարևոր է ունենալ անհրաժեշտ ֆինանսական հոսքեր՝ դիմակայելու Արևմուտքից բխող ժողովրդավարական միտումներին: Եվ այդ ֆինանսները նրան տալիս են առաջին հերթին Թուրքիան և Ադրբեջանը։ Ուստի Ռուսաստանը հրապարակավ և բանակցությունների ընթացքում, այդ թվում՝ Սոչիում խոսեց  երեք առաջնորդների հայտարարության տառին և ոգուն համապատասխանելու անհրաժեշտության մասին, որը նախատեսում է Զանգեզուրի միջանցքի բացումը։ Բայց, միևնույն ժամանակ, Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի կողմից միջանցքի տրամադրումը Թուրքիային կվերածի հեգեմոն խաղացողի իր սահմաններին հարող հսկայական տարածքում՝ հղի բուն Ռուսաստանում պայթյունավտանգ իրավիճակով։ Ուստի Ռուսաստանը Փաշինյանի հետ զրույցում խոսում է հաղորդակցությունների բացման մասին, իսկ Ալիևի հետ՝ միջանցքի։ Ռուսաստանը փորձում է ժամանակ շահել և քաջ գիտակցում է, որ Ղարաբաղից մարդկանց արտագաղթը վերջնականապես կփչացնի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ներկայության հնարավորությունները։ Մենք վերջապես պետք է սկսենք մշակել նոր տեխնոլոգիական զենքեր, այդ թվում՝ կենսաբանական, հոգեբանա-նեյրոլոգիական զենքեր, (որը մեծ ֆինանսական միջոցներ չի պահանջում), որպեսզի վերջապես  զրկենք մեր թշնամիներին մեզ նվաստացնելու ցանկությունից։

Որո՞նք պետք է լինեն հայկական կողմի գործողությունները։ Մենք ոչ մեկ անգամ ենք հայտարարել, որ միջանցք չի լինելու, ի՞նչ պետք է անենք հիմա։

Նախ մի կողմ պետք է դնենք բոլոր վեճերը։  Պետք է ստեղծել ազգային միասնության կառավարություն. Մի որոշ ժամանակ մոռանանք, թե ով է մեղավոր պարտության համար, ով մեզ տապալեց  ու երկիրը դուրս բերեց համաշխարհային քաղաքակրթությունից։

Երկրորդ՝ անհրաժեշտ է հնարավորինս արագ վերակազմավորել Հայաստանի և Արցախի զինված ուժերը՝ երկրի պաշտպանության կառավարման մարտահրավերներին և տեխնոլոգիական նոր հնարավորություններին համապատասխան։ Բանակը պետք է պրոֆեսիոնալ լինի, և այն պետք է ունենա նաև հատուկ ստորաբաժանումներ, որոնք հատուկ գործառույթներ են կատարում այնպիսի ճգնաժամերի ժամանակ, ինչպիսիք են պատերազմը կամ Ալիևի ներկայիս սպառնալիքը։

Երրորդ, մենք չպետք է վախենանք արձագանքել մեր թշնամիների սպառնալիքներին: Հակառակորդը գիտի, որ հայկական բանակը բարոյալքված է, ուստի իրեն այդքան լկտի է պահում։ Հայաստանի սահմանը խախտողները պետք է պատանդ վերցվեն և դատվեն որպես ռազմական հանցագործներ, ինչպես դա անում է Ադրբեջանը. Մի վախեցեք թշնամու դեմ  կռվելուց: Մի փոքր հաղթանակը կոգեշնչի ողջ բանակին ու ողջ ժողովրդին, իսկ հետո ադրբեջանցիներին պարզապես կստիպեն իրենց պահել մեզ համար ընդունելի վարքագծի շրջանակներում։

Չորրորդ՝ պետք չէ վախենալ, և պետք է բարձրաձայն հայտարարել և՛ Ռուսաստանին, և՛ Ադրբեջանին, որ Հայաստանը ոչ մի միջանցք չի տրամադրի, այլ պատրաստ է քննարկել հաղորդակցության դարպասների բացման հարցը։

Հնարավո՞ր է նման հռետորաբանությամբ Բաքուն տապալի Բրյուսելում դեկտեմբերի 15-ին սպասվող բարձր մակարդակով հանդիպումը, ինչպես եղավ Ստոկհոլմում արտգործնախարարների հանդիպման տապալման դեպքում։

-Ամեն ինչ կարող է լինել: Կախված է նաև նրանից, թե ինչ պայմանավորվածություն կլինի Ալիևի և Պուտինի միջև այս հարցում։ Բայց ես հավատում եմ, որ հանդիպումը դեռ կկայանա, եթե Ալիևը գնա Բրյուսել։ Նա այնքան ապուշ չէ, որ խոչընդոտի  Եվրամիության համար նման կարևոր նախաձեռնությանը։ Բայց այս հանդիպումը, մեծ հաշվով, ոչ մի առանձնահատուկ բան չի տա, բացի եվրոպական դիվանագիտության հերթական «գալոչկայից»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում