Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Դոհայում հանդիպում է ունեցել Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբին։
Այս մասին, տեղեկանում ենք Չավուշօղլուի թվիթերյան էջից։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիա-Կատար բարձր ռազմավարական կոմիտեի 7-րդ հանդիպման շրջանակներում։
Կողմերն անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։
Թուրքիա-Կատար բարձր ռազմավարական կոմիտեի նիստերի արդյունքում, որոնցից առաջինը կայացել է 2015 թվականին: Երկու երկրների միջեւ ստորագրվել են 62 համաձայնագրեր բազմաթիվ ոլորտներում՝ առեւտրից էներգետիկա, պաշտպանությունից մինչեւ արդյունաբերություն։