Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Բայդենն ու Պուտինը կառերեսվեն. ինչ սպասել Հայաստանին

Սպիտակ տունը հաստատել է, որ դեկտեմբերի 7-ին տեղի է ունենալու ԱՄՆ ու ՌԴ նախագահների հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափով: Կողմերն արդեն ամիսներ է, ինչ նախապատրաստում են այդ հանդիպումը, որը նախագահ Բայդենի պաշտոնավարումից ի վեր կլինի ռուս-ամերիկյան երկրորդ Վեհաժողովը:

Առաջինը հունիսին էր Ժնևում, դեմ առ դեմ ձևաչափով: Պետք է նկատել, որ մոտ ամիսների ընթացքում երկրորդ Վեհաժողովը բավականին ինտենսիվ շփում է, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ նախագահը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունվարին: Թե ինչ են փոխել այդ շփումները ռուս-ամերիկյան հարաբերությունում, ՌԴ քաղաքականությունում, առայժմ վաղ է ասել, և բավականին բարդ է ասել, քանի որ անկասկած է եղած պատկերի ճնշող մեծամասնության գոնե առայժմ աներևութականությունը: Ինչ կտա երկրորդ Վեհաժողովը:

Ջո Բայդենը հայտարարել էր, որ պատրաստվում է ՌԴ նախագահ Պուտինի հետ ունենալ երկարատև քննարկում: Շրջանառվող օրակարգում առաջնայինը Ուկրաինան է, նշվում է նաև Իրանի միջուկային ծրագրի մասին, սակայն կասկած չկա, որ հարցերի շրջանակն ու առավել ևս փոխկապակցվածությունը լինելու է լայն, այդ թվում ներառելով նաև Հարավային Կովկասը, հետևաբար նաև արցախյան, հայ-ադրբեջանական խնդիրը: Ահա այդ համատեքստում Հայաստանի համար առանցքային հետաքրքրության առարկան այն է իհարկե, թե Բայդեն-Պուտին Վեհաժողովը ինչ ազդեցություն կթողնի վերջին օրերին նկատվող որոշակիորեն խնդրահարույց իրավիճակի վրա, որ հաջորդում է Սոչիի եռակողմ հանդիպմանը, արտահայտվում Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ձախողումով:

Ռուս-ամերիկյան Վեհաժողովը կնպաստի Կովկասում իրավիճակի կայուն կառավարելիության միջավայրի ձևավորմա՞նը, թե՞ կբերի իրավիճակի, երբ անհամաձայնության պահպանումը կամ սրումը կարտահայտվի նաև Կովկասում: Ցավոք, շատ բարդ է լինելու այդ առումով գնահատել հանդիպումը Հայաստանից, առավել ևս ինսայդերական աղբյուրների բացակայության պայմաններում: Հարկ կլինի դիտարկել միջազգային մամուլում հնարավոր արձագանքներն ու արտահոսքը, թեև այստեղ էլ իհարկե շատ բարդ է կողմնորոշվել, թե որտեղից են գալիս մոտիվները: Հայաստանի համար անշուշտ կարևոր կլինի ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտը, առավել ևս դեկտեմբերի 9-10-ին ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ կայանալիք ժողովրդավարության պաշտպանության առցանց միջազգային Վեհաժողովի պարագայում, որին վարչապետի մակարդակով մասնակցելու մասին հայտարարել է Երևանը: Ընդ որում, թերևս ուշադրության է արժանի այն, որ Երևանն այդ մասին հայտարարեց նոյեմբերի 16-ին՝ հարավային ուղղությամբ սահմանային հատվածներից մեկում իրադրության աննախադեպ սրման և մարտական թեժ գործողությունների օրը, ի դեպ՝ նաև ռազմական փոխօգնության պայմանագրի հիմքով Ռուսաստանին դիմելու մասին հայտարարությանը զուգահեռ: Ռուս-ամերիկյան հարաբերությունում փոխըմբռնման մթնոլորտը Երևանի համար առավել բարենպաստ ռեժիմ է արտաքին քաղաքականության հավասարակշռման աշխատանք ծավալելու համար: Այլ հարց է անշուշտ, թե Երևանը որքանով արդյունավետ կկարողանա օգտագործել այդ ռեժիմը, սակայն դրա առկայությունը կարևոր է հատկապես հետպատերազմյան այն բարդ խնդիրների փուլում, որում գտնվում է Հայաստանը: Դեկտեմբերի 7-ն այդ առումով ինչ նշանակություն կունենա Հայաստանի համար, շոշափելի կարող է դառնալ ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում