Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Վերջին երկու ամիսներին փակվել է 20-ից ավել ռեստորան. ընդվզում՝ առողջապահության նախարարության որոշման դեմ

«Մենք խիստ անհամաձայնություն ենք հայտնում այդ որոշմանը և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր։ 50 հազար աշխատատեղ ապահովող ռեստորանային ոլորտը գտնվում է շատ ծանր տնտեսական իրավիճակում և չի պատրաստվում ընդունել ոլորտի համար խիստ վտանգավոր որոշումները։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զերծ մնալ այս գործարար ոլորտում անհիմն միջամտություն կատարելուց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերահաստատեց իրենց կտրուկ դիրքորոշումը «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Արեգ Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ օրերս Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ հունվարի 1-ից սննդի, խնջույքի, ժամանցի և մշակութային վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է լինելու ՊՇՌ բացասական թեստ կամ պատվաստումը հաստատող հավաստագիր։ Արեգ Բարսեղյանն իրենց կոշտ արձագանքը բացատրեց այն հիմնավորումներով, որ Առողջապահության նախարարությունը այդպիսի որոշում կայացնելիս հաշվի չի առել, որ պետական մարմիններից և ոչ մեկը՝ Ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ-ը, երաշխիք չի տալիս, որ կփոխհատուցի ռեստորանային բիզնեսի վնասները, կկարողանա ապահովել տնտեսական և սոցիալական այնպիսի պայմաններ, որպեսզի ոլորտի գործունեությունը վերջնականապես անկում չապրի։

Մեր զրուցակիցը կարծում է, որ ռեստորանային բիզնեսը այս գնաճի, նվազ եկամուտների պայմաններում արդեն իսկ տնտեսական ծանր իրավիճակում է գտնվում։ Մեկ տարվա մեջ փակվել է 200 ռեստորան, իսկ վերջին երկու ամիսներին՝ 20-ից ավել ռեստորան։ Մյուս կողմից,ըստ Բարսեղյանի, այս բիզնեսի ոլորտում ընդգրկված մոտ 50000 աշխատողներ, ովքեր հիմնականում միջին և ցածր սոցիալական կարգավիճակ ունեն, այս որոշման պատճառով կանգնելու են ապրուստի միջոց վաստակելու լուրջ խնդրի առաջ և շատ հնարավոր է սոցաիալական պայթյուն հասունանա։ «Ինչպես կարելի է այսպես մահակ բանեցնելով՝ շատ մարդկանց շահերը վնասող նուրբ խնդիրը լուծել, որի արդյուքում ամբողջ տնտեսությունը վնաս է կրելու, սակայն դրա միակ բեռը կրողը լինելու է ռեստորանային բիզնեսը, մի բեռ, որը կարող է կործանարար լինել»,-նշեց «Ռեստորանների ասոցիացիայի» տնօրենը։ Վերջինիս համոզմամբ՝ ԱՆ-ն որոշում կայացնելիս անհրաժեշտ քննարկումներ չի անցկացրել ՊԵԿ-ի, Ֆիննախի հետ, չի հաշվարկել ռիսկերը և այլ հանգամանքներ և առաջնորդվել է միայն հանրային առողջության շահերով՝ չտալով ոչ մի երաշխիք ոլորտի անխաթար գործունեության ապահովման համար։

Միակ ճշմարիտ, արդյունավետ լուծումն այս իրավիճակում, ըստ Բարսեղյանի, հնարավոր է գտնել, եթե նախագծի շուրջ համագործակցեն Ռեստորանային ասոցիացիան, այլ ՀԿ-ներ և պետական բոլոր կառույցները՝ ԱՆ-ն, Ֆինանսների նախարարությունը,ՊԵԿ-ը և այլն։ «Սկսած հակածխախոտային, հակաալկոհոլային նախագծերի քննարկման ժամանակներից՝ մեզ հետ պետությունը խորհրդատվություն չանցկացրեց և կրկին այսպիսի խնդիրներ ծագեցին,իսկ հարկային փոփոխությունների վերաբերյալ նախագծերի ընդունման ժամանակ,պետության,այդ թվում՝վարչապետի հետ շատ հաջող քննարկումներ և համագործակցություն ստացվեց, որի արդյունքում նման թյուրըմբռնում չառաջացավ»,-ասաց Բարսեղյանը։ Հարցին՝արդյոք ասոցիացիայի կոչին միացել են մեծ թվով ռեստորաններ, սննդի,խնջույքի ու ժամանցի կետեր, մեր զրուցակիցն ասաց․Ցավոք, ես միայնակ եմ, իսկ ռեստորանները 300-ն են, չեմ կարող բոլորի անունից ասել կարճ ժամանակում, սակայն արդեն բազմաթիվ զանգեր, ահազանգեր ենք ստացել, թե ինչ է լինելու դրանից հետո, ինչ պետք է անեն և նմանատիպ շատ հարցեր»։

Նրա խոսքով՝ բոլոր օբյեկտներն էլ պատրաստվում են ընդվզելու որոշման դեմ․ ոչ մեկը դրանցից չի ստուգի այցելուների QR կոդերը։ Պետության և բիզնես ոլորտի միջև փոխզիջումային, փոխհամաձայնեցված տարբերակի հնարավորությունը Բարսեղյանը հավանական չի համարում։ Բացի այդ՝ նա կարծում է, որ ռեստորանների փոխարեն՝ տրանսպորտում և այլ մարդաշատ վայրերում թող խիստ վերահսկողություն սահմանեն։ «Վիրուսն արիստոկրատ չէ, որ միայն ռեստորաններում տարածվի»,-եզրափակեց Բարսեղյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում