Wednesday, 24 06 2026
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները

Ներկայացում «Նուո Կամպ»-ում (տեսանյութ)

5 գոլ, բորբոքված կրքեր, 3 կարմիր քարտ, կենտրոնական պաշտպանի՝ կրնկով գոլային փոխանցում, Ռոնալդուի 100-րդ գոլը, Ֆաբրեգասի Վերադարձն ու Մոուրինյոյի հիստերիան` «Բարսելոնա»-ն հաղթեց հերթական «կլասիկոն» և նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը:

Ի տարբերություն նախորդ հանդիպման` Պեպ Գվարդիոլան այս անգամ իր մարտական կազմն էր խաղադաշտ դուրս բերել. մեկնարկային կազմում էին Պիկեն, Չավին և Պեդրոն:

Մադրիդցիները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը, սակայն հաշիվը բացեց «Բարսելոնա»-ն. 14-րդ րոպեին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հրաշալի փոխանցումով Կասիլիասի հետ մեն-մենակ դուրս բերեց Ինիեստային, ով գնդակը վարպետորեն նետեց Իսպանիայի հավաքականի դարպասապահի վրայով:

Տանտերերի ուրախությունը երկար չտևեց. 5 րոպե անց Քարիմ Բենզեմայի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը` «Արքայական» ակումբի կազմում դառնալով իր 100-րդ գոլի հեղինակը:

Այդուհետ խաղը կրկին ընթանում էր հավասար պայքարում: Թիմերը գոլ խփելու մեկական հնարավորություն կորցրին: 44-րդ րոպեին կատալոնացիների կենտրոնական պաշտպան Պիկեն մրցակցի տուգանային հրապարակում կրնկով փոխանցում կատարեց Մեսսիին, ով դիպուկ հարվածով առաջ մղեց «Բարսելոնա»-ին:

Հաջորդ գոլը գրանցվեց հանդիպման 82-րդ րոպեին: Մինչ Գվարդիոլան պատրաստվում էր խաղադաշտ մտցնել Սեսկ Ֆաբրեգասին, մադրիդցիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Քարիմ Բենզեման մոտ տարածությունից գրավեց Վալդեսի պաշտպանած դարպասը:

Թվում էր` խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն 88-րդ րոպեին Ֆաբրեգաս, Ադրիանո, Մեսսի եռաքայլ կոմբինացիան ավարտվեց Կասիլիասի դարպասի գրավումով: Եզրափակողի դերում կրկին արգենտինացին էր:

Ինչպես հաճախ է լինում «կլասիկոներում»` այս խաղում նույնպես մրցավարը չկարողացավ զերծ մնալ կարմիր քարտերից. մրցավարի ավելացրած ժամանակում խաղադաշտից հեռացվեցին Օզիլն ու Մարսելոն, «Բարսելոնա»-ից կարմիր քարտի արժանացավ Դավիդ Վիլյան: Ինչպես սպասվում էր` Մոուրինյոն նույնպես անմասն չմնաց խաղադաշտում ծավալված ծեծկռտուքից:

Չափազանց գեղեցիկ ու դիտարժան խաղում «Բարսելոնա»-ն 3:2 հաշվով պարտության մատնեց «Ռեալ»-ին և նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում