Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Սեպտեմբերին Գյուլը Մեդվեդևի հետ քննարկելու է ԼՂ հակամարտության կարգավորումը

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով մեկնելու է Ռուսաստան։

Սեպտեմբերի 7-8-ին Գյուլը մասնակցելու է Մոսկվայից 250 կիլոմետր հեռավորության վրա ընկած Յարոսլավլ քաղաքում տեղի ունենալիք «Գլոբալ քաղաքական ֆորում»-ին, որին մասնակցելու է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Երկօրյա ֆորումին մասնակցելու են աշխարհի տասնյակ երկրները ներկայացնող ավելի քան 500 բարձրաստիճան հյուրեր։ Պլանավորված է, որ ֆորումի շրջանակներում Գյուլը երկկողմանի հանդիպումներ է անցկացնելու Մեդվեդևի ու Մերկելի հետ։

Ակնկալվում է, որ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Գյուլը քննարկելու է երկու երկրների փոխհարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի հասցնելու հարցը և մի շարք այլ խնդիրներ, որոնք են.

երկու երկրների միջև գործող առանց անցագրային ռեժիմի ժամկետը մեկ ամսից մինչև երկու ամսվա երկարաձգելը, Թուրքիայի միջերկրածովյան Աքքույու վայրում Ռուսաստանի կողմից կառուցվելիք թուրքական առաջին ատոմակայանին առնչվող վերջին զարգացումները, առաջիկա 5 տարիների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելը, «Սամսուն-Ջեյհան» նավթամուղի կառուցմանն առնչվող խնդիրներ, ռուսական «Հարավային Հոսք» գազամուղի կառուցման վերաբերյալ Թուրքիայի թույլտվությանն առնչվող խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Իրանի միջուկային ծրագիրը, Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի ու Սիրիայի վերջին զարգացումները և վերջապես «Արաբական գարնան» հետ կապված վերջին իրավիճակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում