Վրաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով ախտահարման նոր դեպքերի թիվը նախորդ օրվա համեմատությամբ նվազել Է 728-ով եւ կազմել 3731, մահացել Է 72 հիվանդ: Այդ մասին, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 853 հազար 833 դեպք, 12 հազար 191 մարդ դարձել Է COVID-19-ի զոհ:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 4295 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 796 հազար 453 հիվանդ:
Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է ախտահարման 1491 նոր դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 45 հազար 163-ի, նրանցից 6541-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1674-ի վիճակը ծանր Է, նրանցից 379 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1144 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 37 հազար 478 մարդ բուժընթաց Է անցնում տանը:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 33 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 42 հազար 319 հոգի: Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 50 հազար 626 թեստ. 31 հազար 151-ը՝ հակագենի, 19 հազար 475-ը՝ ՊՇՌ-թեստ:
Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), դեկտեմբերի 1-ի տվյալներով, կազմում Է 7,37 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,78 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 8,53 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: