Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը այլևս կորցրել է օրակարգ թելադրելու իր հնարավորությունը, Ռուսաստանն է իր քայլերը անում՝ ապացուցելու, որ ռեգիոնում ինքն է գլխավոր մոդերատորը, Սոչիի հանդիպումը դրա ապացույցն էր։ «Սոչին միայն ամրագրեց՝ բարդությունները մնում են․ Հայաստանը պետք է իր խաղաքարտերը ուժեղացնի»,-ասում է Նավասարդյանը։