Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Եթե Հաագայի դատարանը բավարարի մեր պահանջը գերիների վերադարձի մասով, ապա Բաքուն չի կարող չկատարել այդ վճիռը. Կան հարկադրանքի մեխանիզմներ

Հոկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների միջազգային դատարանը քննեց Հայաստանի դիմումը, որով պահանջվում է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել գերիներին, ինչպես նաև փակել Բաքվի կենտրոնում բացված «Ռազմավարի պուրակը»։ Այս հրատապ միջոցների վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին։

Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի երկրորդ փոխարինող անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մեր պահանջը կբավարարվի գերիների հետ կապված, իսկ ռազմավարի պուրակի մասով էլ Ադրբեջանն արդեն իսկ որոշակի շտկումներ է մտցրել, հանել է մանեկեններին:

Դիտարկմանը, որ ըստ փորձագետների, իրավական գործընթացները շատ երկար կարող են տևել և այս պայմաններում, որքանով կարող ենք ակնկալել, որ գերիների վերադարձի ականատես կլինենք, նա ասաց. «Եթե խոսքը միջազգային արդարադատության դատարանի մասին է, ապա, այո, իրավական գործընթացը տարիներ է տևելու, սակայն կա ողջամիտ տրամաբանություն, որ կարող է դատարանը միջանկյալ միջոց կիրառել, թեև չկա միանշանակ երաշխիք, որ հենց այդ որոշումը կկայացնի: Մեզ համար հիմքը մեր պահանջի հիմնավորված լինելն է, դա է վստահություն տալիս հայկական կողմին»:

Հարցին, թե դատարանի կողմից մեր պահանջի բավարարման դեպքում ինչ գործընթացներ են ենթադրվում, Արա Խզմալյանը պատասխանեց. «Ենթադրում են գերիների վերադարձի կազմակերպում»:

Իսկ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը հրաժարվի կատարել դատարանի որոշումը, հարցին էլ արձագանքեց. «Այդ դեպքում Ադրբեջանը շատ լուրջ խնդիրների առջև կարող է կանգնել, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Սա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չէ, որ անտեսեն որոշման կայացումը և անցնի գնա: Այս դեպքում պարտադրանքի իրական մեխանիզմներ կան և միանշանակ չէ, որ որևէ պետություն կարող է իրեն թույլ տալ չկատարել միջազգային դատարանի որոշումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում