Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, հայ ակտիվիստները չպետք է բղավեն, թե Մոսկվան «Հայաստանը վաճառել է թուրքերին»․ Տրոֆիմչուկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։

-Պարոն Տրոֆիմչուկ, ինչպե՞ս եք գնահատում Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, ի՞նչ տվեց այն կողմերին։

-Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը  վերահաստատեց հավատարմությունը անցյալ տարվա նոյեմբերի 10-ի և այս տարվա հունվարի 11-ի համատեղ պայմանավորվածություններին և հայտարարություններին։ Բայց գլխավոր նպատակը հենց խորհրդանիշն էր՝ Ղարաբաղյան պատերազմի ավարտի տարելիցը։ Ուստի հանդիպումը չէր կարող չկայանալ, թեպետ տեխնիկական պատճառներով այն կարճ ժամանակով հետաձգվեց։ Բացի այդ, շատ կարևոր էր այն անցկացնել մինչ այդ, այլ ոչ թե Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո, որի մասին արդեն հայտարարվել էր։ Շատ մեկնաբաններ ասում են, որ Սոչիում վերջին բանակցությունների ընթացքում որոշ կոնկրետ պայմանավորվածություններ են ընդունվել։ Հավանաբար նման մեկնաբանները ցանկանում են, որ այդպես լինի։ Բայց սենսացիաներ չկային, այնուամենայնիվ, իրականում, և չէր էլ կարող լինել, և բոլոր պայմանավորվածությունները մնացին նույնը։

Այս առումով 2020 թվականի նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունները որոշակիորեն նման են Մինսկ-2-ին. սկզբնական պլանից չնչին և ոչ մի  շեղում, քանի որ ցանկացած փոփոխություն կարող է ամեն ինչ տապալել։ Եվ բոլոր տեխնիկական մանրամասները, որոնցում ինչ-որ մեկը փորձում է դիտարկել «նորարարությունը», նույնն են, ինչ սկզբնական հիմնարար կետերը: Սահմանները ոչ ոք ոչ մի տեղ չի տեղափոխել, և նրանք չեն էլ կարող տեղափոխվել, քանի որ դրանցում հստակություն չկա։ Եվ այն ամբողջ պղտորությունը, որ կա այս հարցում, ինքնին կարող է հանգեցնել պատերազմի շարունակմանը, քանի որ խոսքն արդեն Ղարաբաղի սահմանային հենասյուների մասին չէ։ Մի խոսքով, Սոչիի հանդիպումը նպաստեց հայ-ադրբեջանական պատերազմի խաղաղ շրջանի շարունակմանը, թեև տևական խաղաղությունն այստեղ դեռ շատ-շատ հեռու է։

-Սահմանազատման և սահմանագծման գործընթացի սկիզբը կօգնի՞ նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, թե՞ այդ գործընթացները չպետք է կապել միմյանց հետ, քանի որ Բաքվի նպատակը Զանգեզուրի միջանցքն է, որը հայկական կողմը հրաժարվում է տրամադրել։

-Գործընթացն ինքնին, որպես այդպիսին, կարող է օգնել նվազեցնել լարվածությունը: Բայց՝ միայն գործընթաց՝ որպես շարժ դեպի նպատակ, և ոչ թե սահմանային սյուների վերջնական կարգավորում։ Շատերն են ցանկանում, որ այդպես լինի: Բայց ռեալ կյանքում այդպես չի լինում, քանի որ նախկին սահմաններ այլևս չկան, ինչպես չկա Խորհրդային Միության հետքը, որն, ըստ սահմանման, պահում և ամրացնում էր այս ամբողջ շրջանակը։  ԽՍՀՄ-ը վաղուց չկա, ուստի ոչինչ չկա, ներառյալ ներքին վարչական գծերը նախկին խորհրդային հանրապետությունների միջև։ Իհարկե, կարելի է փորձել հին գծերը գծել նոր թղթի վրա՝ ըստ որոշ ռազմական քարտեզների կամ «ԽՍՀՄ մայրուղիների ատլասի», բայց ցանկացած նման փորձ կբերի նոր պատերազմի։

Ամեն ինչ որոշվում է ոչ թե ինչ-որ III կամ XX դարի պայմանական սահմաններով, այլ տվյալ պահին գոյություն ունեցող պետությունների հզորությամբ կամ անզորությամբ։ Եվ քանի որ Հայաստանը չի ցուցաբերում անհրաժեշտ ռազմաքաղաքական ուժ, հայ-ադրբեջանական սահմանը, ի վերջո, կարող է հասնել մինչև Երևանի պատերը։ Ցանկացած միջպետական ​​սահման այս պահին հարևան պետությունների ռազմական ուժերի հավասարակշռության հստակ դրսևորում է։ Եվ ոչ այն, ինչ եղել է 30 հազար տարի առաջ։ Քարտեզագրական հեքիաթներին հավատալն իհարկե արգելված չէ, բայց այս ամենը լուրջ չէ։ Ուստի, Մոսկվան Սոչիում նման տարօրինակ առաքելություն չստանձնեց, թեև շատերը միամտորեն սպասում էին, որ դա տեղի կունենա, և Մոսկվան այն  կհանձնի Երևանին և Բաքվին։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա Ադրբեջանը մտադիր է ամեն կերպ ճեղքել այն, հատկապես հենվելով եռակողմ պայմանավորվածությունների վրա, որոնք առնվազն չեն հերքում նման հաղորդակցությունը։ Այստեղ Երևանը հնարավորություն չունի վիճարկել իր դրվածքը։ Եվ եթե Երևանը, այնուամենայնիվ, շարունակում է հետ կանգնել, ձգձգել հարցը, ապա Բաքուն իր ձեռքում ունի գործընթացն արագացնելու բազմաթիվ տարբերակներ։ Այդ թվում՝ ոչ միայն Լաչինի մայրուղու կաթվածահարությունը, այլև հենց Սյունիքի կենտրոնում Զանգեզուրի միջանցքի էլ ավելի «դիտարժան» տարածումը։

Բայց, շեշտում եմ, այս ամենը տանում է ոչ թե խաղաղության, այլ միայն պատերազմի։ Ադրբեջանի համար գլխավոր, անլուծելի խնդիրն այն է, որ անհնար է ֆիզիկապես հեռացնել, վերացնել Հայաստանին ու նրա բնակչությանը։ Այս մասին ես խոսել եմ 2020 թվականի նոյեմբերի 10-ից։Միևնույն ժամանակ, դեռևս կան բարդ խնդիրների լուծման ոչ ռազմական ճանապարհներ։ Բայց պաշտոնյաները չեն կարողանում նման լուծումներ գտնել ու իրականացնել։ Սա նույնպես բազմիցս շեշտել եմ։ Պաշտոնյաների համար ամեն ինչ պարզ է՝ իրավիճակը հասցնել հավերժական պատերազմի, իսկ հետո՝ դրանից դուրս գալու անպտուղ փորձեր։ Ադրբեջանն իրեն լավ քաղաքական հենարան է գտել, ներառյալ թյուրքական աշխարհի հզորությունը։ Արդյունքում՝ ԱՄՆ-ը և ամբողջ Արևմուտքը Հայաստանը ճանապարհին չեն թողնի։ Հետևաբար, Ղարաբաղի շուրջ ամեն ինչ  դեռ նոր է սկսվում։ Կարծում եմ, որ, ի վերջո, բոլորը կկանգնեն բոլորի դեմ, այն էլ շատ երկար ժամանակ՝ պատմական չափանիշներով։

Հաջորդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում։ Ըստ Ձեզ՝ արժե՞ սպասել ինչոր նորության, Սոչիից հետո այն ավելի ֆորմալ  բնույթի չի՞ լինում։

Արևմուտքն ընդհանրապես և ԱՄՆ-ն մասնավորապես դեռ շատ լուրջ խաղաքարտեր ունեն՝ արդեն խաղային, ոչ առասպելական աշխարհագրական։ Վաշինգտոնը սպասում է, շատ ժամանակ ունի, երբ երեք երկրները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, հնարավորինս սերտորեն ներգրավվեն ընդհանուր խնդիրների ու հակասությունների մեջ։ Վաշինգտոնը հիանալի տեսնում է Բաքվի (և անուղղակիորեն Անկարայի) լատենտ, բայց կտրուկ, անընդհատ աճող դժգոհությունը հենց Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների առկայության փաստից։ Վաշինգտոնը գիտակցում է, որ սահմանային «խաղաղ» քարտեզներ չկան և չեն կարող լինել։

Բայց դրա հետ մեկտեղ բուն Բրյուսելում առանձնահատուկ սենսացիաներ չեն սպասվում։ Պարզապես ակնհայտ է մի բան. Արևմուտքը սկսում է աստիճանաբար տապալել Ռուսաստանի տակից «տաբուրետը»՝ հուսալով նրան ուղղակիորեն ներքաշել տարածաշրջանային պատերազմի մեջ՝ օգտագործելով առկա բոլոր հակասությունները, որում Մոսկվան չի կարող անցնել ո՛չ Բաքվի, ո՛չ Երևանի կողմը։ Եվրամիությունը տեսնում է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, չի կարողանում հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, և այդ հակասությունը, ռուսական դիրքորոշման երկիմաստությունը նույնպես կօգտագործվի։

Առայժմ և՛ Սոչին, և՛ Բրյուսելը կարևոր ձևականություններ են։ Բայց իրավիճակը, ի վերջո, կվերցնի այս ֆորմալ «փառատոնը» դադարեցնողը։ Թուրքիան միանգամայն ունակ է դրան, և արդեն իսկ բազմաթիվ քայլեր է արել  միանգամայն կոնկրետ ուղղությամբ՝ ի տարբերություն բոլոր շահագրգիռ երկրների։

-Հայադրբեջանական սահմանին հերթական էսկալացիայի ժամանակ մենք կրկին տեսանք թե՛ ՀԱՊԿի, թե՛ Ռուսաստանի չեզոքությունը։ Ի՞նչ սպասել մոտ ապագայում, եթե հանկարծ իրականություն դառնան ռազմական ուժով միջանցք ստանալու Բաքվի սպառնալիքները։

-Ինչպես ասացի, Բաքուն գործում է բավականին անմիջական և ընդհանուր առմամբ բաց։ Եվ եթե նա իր օրակարգում ունենա առանձին միջանցք, ապա այդ նպատակը կիրականանա։ Էլ չասած ծրագրի ամբողջության մասին, երբ ամենագլխավոր «պտուղն» ընկնում է Բաքվի ձեռքը՝ ամբողջ Ղարաբաղը։

Ռուսաստանը չի կռվի Ադրբեջանի դեմ, բայց, միևնույն ժամանակ, հայ ակտիվիստներն ու մեկնաբանները չպետք է բղավեն, թե իբր Մոսկվան «Հայաստանը վաճառել է թուրքերին»։ Ռուսաստանի Դաշնությունը հեռու է ԽՍՀՄ լինելուց, հետևաբար Հայաստանի ներսից հնչող նման հայտարարություններն էլ ավելի են մոտեցնում ընդհանուր տարածաշրջանային պատերազմը։ Ցանկանո՞ւմ եք, որ ռուսական կողմը ուղղակիորեն Ձեզ ընդունի, բայց  նման իրավիճակում ոչինչ չի կարող անել, բացի պատերազմող կողմերի միջև ժամանակավոր զինադադարի հասնելուց։ Այո, նույնիսկ սա ավելի քան բավարար է Հայաստանի համար, քանի որ, կոպիտ ասած, ադրբեջանական բանակը դեռ գնալու տեղ ուներ։ Հակառակ դեպքում Երևանն այս պահին կստանար Հայաստանի քաղաքացիների ևս մի քանի հազար դիակ։ Ուստի ժամանակն է դադարեցնել նման աղմուկը, այլապես ամեն ինչ նորից կշարժվի։

ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական, բայց նաև պաշտոնյաներից բաղկացած կազմակերպություն է, թեկուզ ռազմական կողմնակալությամբ։ Չկա մի, ինչպես ասում են, «հրաշք» ուղեղ, համենայնդեպս դա դրսից չի զգացվում։ Նրանք վախենում են այնտեղ կռվել, բայց նաև ստեղծագործ լուծումների ընդունակ չեն։ Ուստի ՀԱՊԿ-ն ավելի ու ավելի է դառնում ֆորմալ մի բան։ Ժամանակն է, որ ՀԱՊԿ-ն ամբողջ աշխարհին ցույց տա, որ պատրաստ է պաշտպանվել, այլապես այնքան տարբեր ձևաչափի պատերազմներ և հակամարտություններ կնետվեն իր պատասխանատվության դաշտ, որ նա պարզապես չի կարող գլուխ հանել դրանցից։

Նույն պատճառով ոչ թե Երևանը, նույնիսկ առանց որևէ Փաշինյանի, այլ պարզապես Երևանը որպես փաստ, պետք է քաշի նրա լեզվից,  և  ինքը պետք է ձևավորի, արագ արձագանքներ իրեն ուղղված բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին։ Բայց մինչ այժմ, ցավոք, ոչ ոք չի վախենում այս կազմակերպության ճակատագրի համար։ Մինչդեռ  ռազմաքաղաքական կազմակերպության համար այս պարզ կետից ավելի կարևոր բան չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում