Wednesday, 08 05 2024
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում

Միջազգային կառույցների հետ աշխատելը կարևոր է, բայց նրանք 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո այնքան էլ ազդեցիկ չեն

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության վերաբերյալ» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։

Արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92» նախաձեռնության Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ տարածված հայտարարությունից հստակ չէ, թե ՄԱԿ-ի կոնկրետ որ կառույցում է տարածվել զեկույցը․«Օրինակ՝ արդյոք այն դիտարկվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների գծով հատուկ ներկայացուցչի գրասենյակում, կամ մարդու իրավունքների գծով խորհրդում, թե մարդու իրավունքների ոլորտում պայմանագրային միջազգային կազմակերպություններով, արդյոք այն կդիտարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կամ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։ Դրանից շատ բան է կախված»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ միայն այն, որ Արցախի ներկայացուցիչը զեկույցն ուղարկում է ՄԱԿ, բավարար չէ, որ այն դիտարկվի այդ կառույցի կարևոր ստորաբաժանումներում․«Հենց այնպես ասել, որ ՄԱԿ-ում տարածվել է Արցախի օմբուդսմենի զեկույցը ու դրանով ուրախանալ՝ տեղին չէ։ Ինքը գրում է, որ Անվտանգության խորհրդում է տարածվել, բայց ինչպե՞ս է տարածվել այնտեղ, ինձ հետաքրքիր են մեխանիզմները, քանի որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ամենակարևոր կառույցներից մեկն է»։

Ընդհանուր առմամբ, իրավապաշտպանը դրական է գնահատում աշխատանքը, միջազգային կառույցներից օգտվելու անհրաժեշտությունը․«Առաջինը նշեմ, որ ամենահետաքրքիր կառույցը, որտեղ մենք կարող էինք դիմել Եվրոպայի խորհուրդն էր։ Դրա միջոցով փորձել ազդել ԵԱՀԿ-ի, Եվրամիության, այլ միջկառավարական ինստիտուտների, հետո հասնել ՄԱԿ։ Իսկ այս դեպքում շատ կարևոր է, որ լինի այնպիսի դեպարտամենտ կամ ինստիտուտ, որը պարտավորեցնող կլիներ բոլոր երկրների համար՝ այդ թվում Ադրբեջանի ու Հայաստանի համար։ Պետք է իհարկե փորձել, բայց դա անել պրոֆեսիոնալ ձևով։ Եթե քո ուժերը չեն հերիքում, պետք է գործընկերներ գտնես արտասահմանում, ովքեր կարող են քո հետաքրքրությունները լոբբի անել, ուժեղ փաստաբաններ ու ինստիտուտներ»։

Օհանջանյանը նաև նշում է, որ միջազգային կառույցների դերակատարությունը մեծ, սուր ու ազդեցիկ մինչ 2001 թվականի սեպտեմբերի 11-ը. «Փաստորեն մեծ հաշվով Ջորջ Բուշը մարդու իրավունքները ոտնահարեց՝ հանուն ամբողջ աշխարհի անվտանգության։ Դրանից հետո այս կառույցների ողնաշարը կոտրված է, չեն կարողանում այն դիրքն ունենալ, որ ունեին մինչ այդ։ Հիմա էլ կան բազմաթիվ խնդիրներ՝ մարդու իրավունքները ոտնահարվում ու արհամարհվում են մի շարք երկրների՝ այդ թվում նաև Թուրքիայի կողմից։ Այդ կառույցները, նույնիսկ , եթե որոշում են ընդունում՝ դրանք մեծ ազդեցություն չեն ունենում, որովհետև կարևորվում է այն երկրի տեսակետը, որն ավելի ուժեղ է։ Միևնույն ժամանակ՝ գտնում եմ, որ պետք է աշխատես, քայլեր անես, որովհետև մարդկանց աչքին ու ականջին նման ինֆորմացիաները նստում են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում