Պաշտպանության նախարարությունը ոչ հաստատում է, ոչ հերքում լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածից: Նախարարությունից միայն հորդորել են սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկություններ տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ պաշտոնական հաղորդագրությունների վրա: Սյունիքի այդ հատվածի ադրբեջանցիների դուրս գալու մասին լրատվամիջոցներին հայտնել էր Իշխանասարի գյուղապետը։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը գտնում է, որ պետք չէ ոգևորվել նման տեղեկատվությունից․ «Հավանական է, որ Իշխանասարի հատվածում ադրբեջանցիները հետ են քաշվել եղանակի պատճառով, պետք չէ ոգևորվել»։