Նոյեմբերի 30-ին 4,9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիլիպինների Մինդանաո կղզում: Այդ մասն հայտնել են հանրապետության Հրաբախագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում: Ինստիտուտի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Նահանգապետ Ջեներոզոյի մունիցիպալիտետից, որի բնակչությունը շուրջ 60 հազար Է, 4 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք:
Օջախն ընկած Է եղել 30 կիլոմետր խորության վրա: Մասնագետները բացառել են այդ շրջանում կրկնական ստորգետնյա ցնցումների առաջացման հավանականությունը: Տուժածների եւ հնարավոր ավերածությունների մասն տեղեկատվություն այս պահին չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: