«Լաչինի միջանցքը Բաքվի ուզած «Սյունիքի միջանցքի» հետ համեմատողները գլուխները պատին են տվել, նրանք թշնամական քարոզչություն են իրականացնում»,-ասում է ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել այն տրամաբանությունը, որը ընկած է միջանցք տերմինի ներքո․ «Միջանցք կլինի միայն այն դեպքում, եթե աշխարհքաղաքական կոնսենսուս լինի, ինչը հիմա չկա»