Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Վրաստանի հրաժարվելը որպես փաստարկ մեր կողմից ներկայացնելն այնքան էլ ուժեղ հիմնավորում չի լինի, կարող են գործարկել 3+2-ը

Վրաստանը վերահաստատել է «3+3» ձևաչափով բանակցություններին չմասնակցելու դիրքորոշումը:

Վրաստանի կառավարությունն այդ մասին հայտնել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով վարչապետի հատուկ բանագնաց, Եվրոպական միությունում և ՆԱՏՕ-ում Վրաստանի առաքելությունների նախկին ղեկավար Զուրաբ Աբաշիձեի և Վրաստանի հետ հարաբերությունների գծով Ռուսաստանի բանագնաց, Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի երեկվա առցանց հանդիպումից հետո:

Ռուսաստանցի պատվիրակը վրաց պաշտոնակցին ասել է, որ «3+3» ձևաչափը լուրջ հեռանկար է ընձեռում բոլոր մասնակիցների համար, սակայն Աբաշիձեն արձագանքել է, թե Վրաստանը հնարավոր չի համարում մասնակցությունն այդ նախաձեռնությանը:

«3+3» ձևաչափը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը կընձեռի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն:

Վրաստանը մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ եթե Վրաստանը  հրաժարվում է մասնակցել 3+3 ձևաչափին, Թուրքիան ու Ադրբեջանը առաջ կքաշեն 3+2 ձևաչափը․ «Այդ ձևաչափն անհրաժեշտ է առաջին հերթին իրենց՝ տարածաշրջանում մի այնպիսի ձևաչափ, որտեղ հարաբերական դոմինանտ դերակատարություն ունենալով կկարողանան տարածաշրջանում առաջացած քաղաքական, տնտեսական ու այլ կարգի խնդիրներ լուծել հենց այդ ձևաչափի  շրջանակներում։ Այդպիսով կբացառվի նաև որևէ այլ արտաքին խաղացողի միջամտության հնարավորություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Պետրոսյանի՝ Վրաստանի դուրս մնալու պարագայում ձևաչափն իր հետաքրքրությունը կորցնում է հիմնականում Ռուսաստանի համար․«Այդ ձևաչափը Ռուսաստանի կողմից կարող էր օգտագործվել Ռուսաստան-Վրաստան խնդիրների կարգավորման համար՝ առանց արևմուտքի ներգրավման, ինչը բնականաբար կանխատեսելով էլ Վրաստանը հրաժարվեց ձևաչափից»։

Իրանի պարագայում, ըստ մեր զրուցակցի, անկախ Վրաստանի ներկայությունից ձևաչափը կարևոր է և հնարավորություն է տարածաշրջան վերադառնալու համար․ «Հաշվի առնելով Վրաստանի հրաժարվելու հնարավորությունը, որն ուղղված է Ռուսաստանի Դաշնության հետ եղած խնդիրների իրողությանը, մենք ևս պետք է քայլ անենք։ Չի բացառվում, սակայն, որ անգամ 3+2-ի պարագայում փորձ կարվի Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ մասնակցել այդ ձևաչափին։ Բայց, կրկնում եմ, որ ակնհայտ ու բացահայտ վտանգների ու սպառնալիքների կանխատեսման դեպքում Հայաստանը շատ ավելի ուժեղ փաստարկներով ու հիմնավորումներով կարող է հրաժարվել այդ ձևաչափին անդամակցելու հեռանկարից»։

Դիտարկմանը, թե հայկական կողմը կարո՞ղ է Վրաստանն օգտագործել որպես պատրվակ այդ ձևաչափից հրաժարվելու համար, Արմեն Պետրոսյանն արձագանքեց․ «Դա որոշ չափով կարող է օգտագործվել, բայց այնքան էլ ուժեղ փաստարկ չէ հրաժարվելու համար։ Դա քաղաքական փաստարկ է՝ հաշվի առնելով, որ ձևաչափան առնվազն այն նշանակության մասով, որով ներկայացվում է և՛ տարածաշրջանային երկրներին և՛ միջազգային հանրությանը, այլևս չի կարող իրականանալ, որովհետև տարածաշրջանի երեք  երկրների ներկայություն չի ապահովում։ Բայց, եթե Ադրբեջանի ու Թուրքիայի համար կա խնդիր նման ձևաչափ հիմնելու համար, ապա նրանք ամեն միջոց կիրառելու են այդ ուղղությամբ։ Կարող է պարզապես փոխվել հնգակողմ համագործակցության ձևաչափի՝ առանց «3+3»-ի, որտեղ կլինեն Հայաստանը, Ադրբեջանը և հարևան երեք երկրները։ Այդ դեպքում բնականաբար ձևաչափի տրամաբանությունն է փոխվելու, բայց այն որպես քաղաքական ճնշման միջոց փորձ է արվելու պարտադրել Հայաստանին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում