ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզպետարանին գումար կհատկացնի՝ մարզի առաջնային խնդիրները լուծելու նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզում արտահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին հատկացնել 400 մլն դրամ՝ մարզի համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևոր ու հրատապ խնդիրները լուծելու համար։