Շնաձուկը հարձակվել է մի տղամարդու վրա՝ Պրիմորյեի երկրամասում: Интерфакс-ը հայտնում է, որ շնաձուկը պոկել է նրա ձեռքը, վնասել նաև մարմնի այլ մասեր: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել Պրիմորյեի Խասանսկի շրջանում, որտեղ հազարավոր հանգստացողներ են եղել: Այժմ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է ծովափին հանգստացողներին, որ ջրում գտնվելը վտանգավոր է:









































