Monday, 13 05 2024
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի

Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցը կարևոր է՝ վերջինիս պրոալիևական գործունեությանը բարոյական խոչընդոտներ ստեղծելու իմաստով

Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են «խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ-ում», հաղորդում է պաշտոնական Մինսկը։

«Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը միմյանց ներկայացրել են Բելառուսում և Հայաստանում տիրող իրավիճակը, քննարկել խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ շրջանակներում», – նշում է Բելառուսի նախագահական նստավայրը։

Ըստ պաշտոնական Մինսկի, Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր ուղիների մասին։

Պաշտոնական Երևանի փոխանցմամբ, Փաշինյանն ու Լուկաշենկոն տեղեկատվություն են փոխանակել իրենց երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Հայաստանի վարչապետն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը  նշում է, որ թեպետ մեն դատողություններ կարող ենք անել ելնելով բացառապես մամլո հաղորդագրությունից, այդուհանդերձ այդ խոսակցությունը կարևոր է, որ գոնե ինչ-որ ձևով զսպվի Լուկաշենկոյի պրոալիևական գործունեությունը․«Այդ իմաստով ես կարծում եմ, որ այո՛, որոշակի բարոյական խոչընդոտներ կստեղծվեն  Լուկաշենկոյի համար՝ նման գործունեությունը շարունակելու առումով։ Մյուս կողմից էլ, Լուկաշենկոն ուր, բարոյականությունն՝ ուր։ Երկրորդ՝ Լուկաշենկոյի քաղաքականությունը պրոադրբեջանական չէ, պրոալիևական է, պրոբռնապետական, հակադեմոկրատական, իսկ մնացածը՝ այդ ամենի ածանցյալն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խոսելով ՀԱՊԿ-ի գործունեության, սահմանային վերջին էսկալացիայի ժամանակ այդ կազմակերպության սնանկ վարքագծի մասին, մեր զրուցակիցն ասաց․«Պարզ է, որ այդ կազմակերպությունն անիմաստ թեփ է, որի արժեքը նույնիսկ երկու ռուսական կոպեկ չարժի։ Բայց այն, որ Լուկաշենկոյին պետք է ինչ-որ ձևով զգուշացնել, հորդորել չանել նման բաներ՝ ես կարծում եմ, որ դրա որոշակի անհրաժեշտությունը կա»։

Փաստորեն մեր դիվանագիտությունը «նեղանալու» փոխարեն նախընտրում է աշխատանք տանել, դիտարկմանն ի պատասխան, Ռուբեն Մեհրաբյանն ասաց․«Իհարկե։ Ի վերջո մենք այնտեղ դեսպանատություն ունենք։ Դեսպանություն, որը գլխավորում է մեր  շատ փորձառու դիվանագետ Ռազմիկ Խումարյանը։ Այո՛, նա էլ անելիք ունի, ՀՀ ղեկավարությունն էլ անելիք ունի, այս կոմունիկացիան պահել է պետք։ Չեմ կարծում, որ դրանից մեզ մեծ օգուտներ կլինեն, բայց դա կարևոր է, որպեսզի մեզ մեծ վնասներ չլինեն»։

Մեր հաջորդ դիտարկմանը, թե Հայաստանը նաև իր համար պետք է հստակեցնի, որ ՀԱՊԿ-ի աջակցությանը չպետք է ապավինի, քաղաքագետը նշեց․«Երբ ենք ունեցել, որ հիմա էլ ունենանք։ Ով ասում է, որ ՀԱՊԿ-ից մենք օգնություն պետք է ունենանք կա՛մ ավարտուն ապուշ է, կա՛մ ավարտուն ստահակ՝ երկուսից մեկը, կամ երկուսը միասին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում