Friday, 19 06 2026
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում

Արևմուտքը շահագրգիռ է պաշտպանելու Հյուսիս -Հարավ ծրագիրը, առաջին քայլն արդեն արել է. պետք է ազատվենք ՌԴ-ի միֆական կերպարի հանդեպ վախերից

«Առաջին լրատվականը» զրուցել  է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։

 -Պարո´ն Օրդուխանյան, օրերս Դուք անդրադարձ եք կատարել  «ՀյուսիսՀարավ» հաղորդուղու կառուցման աշխարհաքաղաքակա նշանակությանը՝ այն բնորոշելով որպես մեր շնչառություն և մեր անվտանգության երաշխիք։ Այս համատեքստում Դուք նախ՝ կոշտ քննադատության եք ենթարկել Հյուսիս-Հարավ ծրագրի թալանը իրագործողների և այն անավարտ թողնողների հասցեին ՝ասելով  որ վերջիններս այդպիսով  իրագործել են  Հայաստանի գեոստրատեգիական հնարավորությունները և տարածաշրջանում նրա սուբյեկտության ամրապնդման հեռանկարը զրոյացնելու ծրագիր։ Ըստ Ձեզ՝ իրապես ծրագրի կիսատ մնալը  ինչ ազդեցություն ունի ներկայիս  դրամատիկ զարգացումների վրա, մասնավորապես ծրագրի խափանելուն միտված թուրք-ադրբեջանական ագրեսիաների, համառորեն դեպի Նախիջևան  միջանցք ունենալու նպատակի վրա։

– Եթե մինչ այդ Արցախով էինք հետաքրքիր աշխարհին, ապա պատերազմից հետո,  Հյուսիսը Հարավին կապող հաղորդուղու մաս դառնալով, պետք է հետաքրքիր լինենք, նշանակալի սուբյեկտ դառնանք  տարածաշրջանում և աշխարհում։ Մինչդեռ այդ թալանը իրագործած իշխանությունը, գուցե ոչ գիտակցաբար, բայց հսկայական վնաս է հասցնում մեր պետության սուվերենությանն ու անվտանգությանը։ Պատկերացնելու համար ասեմ, որ եթե պատրաստ լիներ այդ ճանապարհը այս պահին, այսպիսի զարգացումներ հնարավոր է չլինեին կամ այսքան  սպառնալից չլինեին դրանք։ Մյուս կողմից  ճանապարհի պատրաստ լինելու դեպքում շահագրգիռ պետություները ավելի հաստատակամ կերպով կկանգնեին մեր կողքին։ Ինչպես որ ականատես եղանք Հնդկաստանի դեպքում, որի արտգործնախարարը անհանգստացած եկավ, երբ Ադրբեջանը միջանցքային պահանջով ճնշումները ավելացնում էր Հայաստանի վրա։  Եթե այս պարագայում դեպի Նախիջևան ճանապարհը դուրս գա մեր  հսկողությունից, մեր դերակատարումը, սուբյեկտայնությունը կզրոյանա։

-Որո՞նք են այդ Հյուսիս-Հարավ նախագիծը վիժեցնելու նպատակ ունեցող բոլոր սուբյեկտները և արդյոք սպասելի՞ է  նոր սադրանքների  կամ պատերազմի հրահրում։ Դուք կարծում եք՝ Արևմուտքը հետևողականորեն կպաշտպանի՞  Հյուսիս –Հարավ ճանապարհի՝ մեր մասնակցությամբ գործարկմանը, եթե Արևմուտքի աչի առաջ, նրա թողտվությամբ թուրք-ադրբեջանական տանդեմը  սողացող պատերազմ է վարում մեր դեմ՝ բռնազավթելով մեր սուվերեն տարածքից։  

-Դրանք առաջին հերթին աշխարհաքաղաքական հակադիր բևեռներում գտնվող պետություններն են, մասնավորապես այսօր Ադրբեջանն ու Թուրքիան են։ Ընդհանրապես  Հյուսիս-Հարավից օգտվող պետությունների համար սպառնալիքը միջանցքի բացումն է, որովհետև եթե միջանցքը բացվի, խառնվելու-հատվելու են ճանապարհները և Հյուսիս-Հարավը կարող է իմաստազրկվել ոչ միայն մեզ համար։ Մյուս կողմից՝ Հյուսիս-Հարավին չի կարող փոխարինել Տաթև-Աղավնո գիծը, այսինքն՝ նոր ճանապարհ պետք է կառուցվի, իսկ   ամենալավ տարբերակը Գորիս-Կապան գիծն էր, որը Ադրբեջանն արդեն փակել է՝ մաքսակետեր դնելով։ Երբ շրջանառվեց Ադրբեջանի  կողմից այսպես կոչված  միջանցքի պահանջը, մենք տեսանք, որ առաջինը անհանգստացան  ճանապարհից օգտվող շահառու սուբյեկտները։ Առաջին անհանգստությունը  Արևմուտքից էր՝  Եվրոպական միության կողմից   շատ առարկայական առաջարկի՝ 2,6 միլիարդ եվրո գումարի տրամադրման տեսքով։ Մյուսը, եթե կհիշեք, Հնդկաստանից էր, երբ  հնչեցին  ոչ միայն կոչեր, այլև եղավ պաշտոնական այց Հայաստան,ապա եղավ Իրանի ավելի զգալի միջամտությունը։ Ես զարմանում եմ, երբ անընդհատ շեշտում են, որ թե Եվրոպան, ԱՄՆ-ն ռեալ աջակցություն, քայլեր չեն ցուցաբերում։  Դրանից լա՞վ առաջարկ էլ կլինի։ ԵՄ-ն բառացի  չէր ասելու՝ կտրվեք Ռուսաստանից, եկեք՝ մեզ հետ համագործակցելու։ Եթե մենք չենք հասկանում այսքան բան, դա մեր խնդիրն է, ոչ թե Եվրոպայինը։ Ընդհանրապես, եթե մենք չենք հասկանալու մեր աշխարհագրական դիրքի կարևորությունը, արժեքն ու կշիռը և  չենք  օգտագործելու այն, ապա դա կանեն ուրիշները։ Այնպես որ մեզանից է կախված։ Ես համոզված եմ՝ առաջին քայլն անելուց հետո Եվրամիությունը՝ հաշվի չառնելով մեր այլ անվտանգային կառույցի  մաս լինելը և Ռուսաստանի հետ դաշնակցությունը,   անպայմանորեն փորձելու է նպաստել, որ այդ  ծրագիրը իրագործվի։

-Հարցազրույցներից մեկում  ասել եք, որ անցած 1 տարին ցույց տվեց, որ Ռուսաստանին չի հաջողվում լիարժեքորեն ապահովել Արցախում իր խաղաղարար առաքելությունը: Հրադադարից հետո 29 զոհերը (նաև՝ քաղաքացիական անձանց շրջանում) և հաճախակի կրկնվող կրակային լարվածությունը դրա ուղիղ վկայությունն են:  Հետևապես պետք է դիտարկել պարիտետային սկզբունքով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես Մինսկի Խմբի համանախագահության երկրների՝ Արցախում մոնիտորինգային առաքելությամբ ներգրավման հարցը: Ինչպե՞ս եք  դա պատկերացնում, եթե մենք այսքան կախվածության մեջ ենք Ռուսաստանից, բացի այդ՝արդյո՞ք վերը նշված երկրները պատրաստակամ կինեն ընդառաջել այդպիսի ծրագրի։

-Որևէ բան առաջարկելու համար մենք պետք է ունենանք հիմնավորում, որն այս դեպքում Արցախում ռուսական խաղաղապահների անարդյունավետությունն է ։ Վերջին մեկ տարվա ընթացքում 29 խաղաղ բնակիչ մահացել են խաղաղապահների աչքի առաջ բառացիորեն, օրինակ՝  տրակտորիստին սպանեցին, երբ խաղաղապահը  նստած է եղել վարորդի կողքին։ Հենց այս դեպքերը  հիմք են, որ մենք պարիտետային սկզբունքով դիմենք Մինկի խմբի մյուս համանախագահների միջնորդությանը, որպեսզի ավելի հուսալի դարձնենք  խաղաղ բնակչության կյանքի անվտանգությունը։ Տեսեք, եթե Լավրովն էլ ընդգծում է անընդհատ,որ Մինսկի խմբի համանախագահողները կարող են միայն  հումանիտար աջակցություն ցուցաբերել, ապա ՌԴ-ն էլ է այդ խմբի համանախագահող, բայց հումանիտարից բացի քաղաքական խաղաղապահական առաքելություն են իրականացնում, իսկ այդպիսի իրավունք ունեն նաև մյուս համանախագահողները և հեշտորեն կարող ենք  դիմել, եթե  այդ երկրները իսկապես ունեն ցանկություն, միասնական համաձայնություն՝  Արցախը հայկական պահպանելու: Նրանք հրապարակավ ասել են, որ ունեն այդպիսի ցանկություն, ուստիև  նրանք կարող են հանձն առնել այդպիսի պարտավորություն։  Ոչինչ չի խանգարում, բացի մեր խրոնիկ վախերից, որոնք գալիս են ՌԴ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքից ,կաշկանդվածությունից, նրա ամենակարողության կարծրացած միֆից։ Եթե Թուրքիան ՌԴ-ի հետ համատեղ մոնիթորինգ է անում Արցախում, ապա ինչու՞ դա չեն կարող անել կոնֆլիկտի կարգավորման գործում միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող միջնորդ-պետությունները:  Հետևաբար օգտվելով այդ կետից՝ պետք է դիտարկել և առաջարկել, որ պարիտետային սկզբունքով ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ որպես Մինսկի Խմբի համանախագահության երկրներ՝ Արցախում մոնիթորինգային առաքելությամբ ներգրավվեն: Չէ՞ որ խաղաղապահ առաքելությունը բնակչության անվտանգ կյանքը ապահովելն է՝ բացի քաղաքական նպատակներից։ Եթե մեր գերխնդիրը այդ անվտանգությունն է,ուրեմն ոչ մի խոչընդոտ չկա՝ այդ հիմքով դիմելու,քանի որ ակնհայտ է, եթե միայն ռուսի ներկայությամբ ադրբեջանցին կրակում է անկաշկանդ և անպատիժ, ապա ֆրանսիացու և ամերիկացու ներկայությամբ, նա ավելի կկաշկանդվի և գուցե չհամարձակվի երբեք կրակել ու սպանել խաղաղ բնակչի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում