Արաբական «Ալ-Շարկ ալ-Աուսատ» թերթը գրում է, որ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին ծանր հիվանդ է և ցանկանում է լքել երկիրը:
Թերթը հայտնում է, որ Քադդաֆին պաշտոնատար անձանց ուղարկել է Մալի և Թունիս, որպեսզի նրանք բանակցեն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունների հետ:
Ըստ թերթի տվյալների՝ Քադդաֆին ցանկանում է պայմանավորվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ՝ երկիրը լքելու դիմաց պահանջելով ապահովել իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ լիբիացի ապստամբները մոտենում են մայրաքաղաք Տրիպոլիին, փորձում են իրենց հսկողությունը սահմանել քաղաք մտնող և դուրս եկող ճանապարհների վրա:









































