Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Մոսկվան մեկ զանգով կանգնեցրեց մարտական գործողությունները, որ գրավոր չդիմենք. Սա կրկնվելու է, մենք շրջապտույտի մեջ ենք

Վերջին օրերին Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները և դրանց Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արձագանքը, կամ արձագանքի բացակայությունը ստեղծում են տպավորություն, որ Հայաստանը ոչ թե Ադրբեջանից ու Թուրքիայից է վախենում, այլ Ռուսաստանից։ Ռուսաստանի քաղաքականությանը ճիշտ գնահատական տալը Հայաստան պետության ամենասարսափելի վախերից է։

Արդեն հնչում են տեսակետներ, որ Ռուսաստանը հերթական անգամ մեկ զանգով կանգնեցրեց մարտական գործողությունները, որ Հայաստանը էլի իրեն գրավոր չդիմի: Ժամեր, օրեր կամ շաբաթներ անց կրկին լարվածություն կլինի, կրկին զոհեր ու գերիներ կլինեն, կրկին ադրբեջանցիներն առաջ կգան և էլի ՀԱՊԿ-ը մտահոգությունները կարտահայտի հետո կասի, որ հետևում են իրադարձությունների զարգացմանը, իսկ Ռուսաստանը էլի կզանգի ու կհանդարտեցնի կրակը։ Ու այդպես շարունակ մինչև չստորագրվի մի նոր փաստաթուղթ։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը այս փակ շրջանակից դուրս գալու համար, ո՞րն է առավել ռացիոնալ՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՞ն, թե՞ սպասել ՀԱՊԿ-ի արձագանքին, որն այդպես էլ կարող է չլինել:

Այս առնչությամբ, Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ռուսաստանը հստակ պարտավորություններ ունի, որոնք պետք է կատարի, նույնը  վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին, բայց մենք միշտ ՀԱՊԿ-ից լսում ենք, որ նրանք ուղղակի ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը, նույնիսկ չեն էլ հասկանում, թե որտեղ են տեղի ունենում այդ սրացումները: Վերջին հայտարարությունում նշել էին, որ Արցախի շուրջ է տեղի ունեցել սրացումը, այնինչ Հայաստանի տարածքի նկատմամբ էր ագրեսիա եղել: Նույնիսկ դա չէին կարողացել տարբերել:

Կարծում եմ՝ ամենաճիշտ ճանապարհը ՄԱԿ-ին և միջազգային տարբեր կազմակերպությունների դիմելն է, որպեսզի Ադրբեջանին կարողանանք ինչ-որ չափով զսպել:

Երևի նկատեցիք, որ այն ընթացքում, երբ Հայաստանը դիմել էր Հաագայի դատարան, Ադրբեջանն այդ ընթացքում իրեն ավելի զուսպ էր պահում, քանի որ չէր ցանկանում, որ Հաագայի դատարանը շատ ավելի կոշտ դրսևորումներով հանդես գա: Փորձում էին ավելի մեղմ քաղաքականություն վարել, իսկ երբ դատավարությունը ավարտվեց, այս փուլում նրանք ավելի ագրեսիվ սկսեցին վարվել, նույնիսկ  ռազմական սադրանքի դիմեցին»:

Վերլուծաբանը համոզմունք հայտնեց, որ եթե Ռուսաստանի լուռ համաձայնությունը չլիներ, ապա  Ադրբեջանը դժվար թե կարողանար դիմել ռազմական ագրեսիայի: «Մենք տեսանք, որ ՌԴ նախագահի մամլո խոսնակը օրեր առաջ հայտարարեց, որ նոյեմբերի 9-ին պետք է տեղի ունենար եռակողմ հանդիպում և ինչ-որ փաստաթուղթ պետք է քննարկեին կամ ստորագրեին, ինչը հերքեց ՀՀ վարչապետը: Դրանից հետո անմիջապես այս լուրջ ռազմական միջադեպը գրանցվեց ՀՀ սահմանին: Սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը հստակ տեղեկացված էր և ՌԴ լուռ համաձայնությամբ է այս ամենը տեղի ունենում»,-ասաց նա:

Ինչ  վերաբերում է Վրաստանի ճանապարհով գնալուն, Էդուարդ Այվազյանն ասաց, որ Վրաստանը անցել է շատ ցավոտ ճանապարհ,  երկիրը բավականին լուրջ կորուստներ է կրել, ինչպես տնտեսական, այնպես էլ հոգեբանական «Մեծ խնդիրների էին հանդիպել Վրաստանի քաղաքացիները ՌԴ-ում: Այդ ամենին Հայաստանը նույնպես կարող է բախվել: Թե տնտեսական շատ լուրջ խնդիրներ կունենա, թե հոգեբանական լուրջ խնդիրներ կլինեն, բայց Հայաստանը այլևս այլընտրանք չունի: Նա ստիպված պետք է խորացնի իր հարաբերությունները միջազգային հանրության, Արևմուտքի հետ: Քանի որ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները ոչ միայն չի կատարում, և իր լուռ համաձայնությամբ է տեղի ունենում այս ամենը, այլև շատ մեծ է հավանականությունը, որ եթե մեկ զանգով իրենք կարող էին կանգնեցնել ռազմական գործողությունները, ապա այդ գործողություններն էլի կվերսկսվեն, էլի կարիք կլինի դիմել Ռուսաստանին, էլի Ռուսաստանը մինչև գրավոր դիմումին հասնելը զանգով կկանգնեցնի:  Այսինքն Հայաստանը միշտ այդ շրջապտույտի մեջ լինելով, ենթարկվելու է սողացող օկուպացիայի Ադրբեջանի  կողմից՝ կրելով բազմաթիվ մարդկային կորուստներ, հոգեբանական մեծ ճնշումներ, էլի գերիներ:

Այս պարագայում մենք պետք է  ցավոտ ընտրություն կատարենք. Եթե Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները և երևում է, որ չեն ցանկանում կատարել, ամեն ինչ խոսում է դրա մասին, ապա Հայաստանին մնում է միայն մեկ ճանապարհ: Չեմ ասում, որ պետք է լարվել Ռուսաստանի հետ, բայց պետք է հստակ քայլեր կատարենք Արևմուտքի ուղղությամբ և փորձենք տեսնել, թե ով կարող է մեզ աջակցել ոչ միայն Արևմուտքի, այլ նաև Իրանի հետ պետք է ավելի խորը բանակցել ու հասկանալ Իրանի դիրքորոշումը, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ սպասենք Իրանից: Նույնը Հնդկաստանի պարագայում:

Ինչքան էլ հակասեն Արևմուտքի և Իրանի հարաբերությունները, կարծում եմ՝ Հայաստանի մասով նրանց դիրքորոշումը համընկնում է, և չեմ կարծում, որ այստեղ հակասություններ լինեն: Հայաստանը պետք է ակտիվ աշխատանք կատարի այս ուղղությամբ»,-հայտարարեց վերլուծաբանը:

Նա հիշեցրեց, որ Վրաստանի հանդեպ ևս տարիներ շարունակ տեղի է ունենում սողացող օկուպացիա. «Ռուսաստանը անընդհատ առաջ է բերում սահմանը, և մենք հստակ տեսնում ենք, որ Ադրբեջանը իրականացնում է նույն սցենարը, ինչ որ Ռուսաստանն անում է Վրաստանի նկատմամբ, ուղղակի ավելի արյունոտ ու դաժան: Վրաստանի դեպքում մարդկային զոհեր չկան, գերեվարություններ մեծ թվով չեն լինում, միայն մեկ-մեկ ռուսական կողմը խաղաղ բնակիչների է գերեվարում: Վրաստանն ընտրելով արևմտյան զարգացման ուղին, շատ ավելի զարգացած պետություն դարձավ բոլոր առումներով: Կարծում եմ, որ եթե Հայաստանը ևս բռնի Արևմուտքի հետ մերձեցման ուղին, ապա մենք կտեսնենք նաև խորացող ու լավ հարաբերություններ Վրաստանի հետ և բավականին շատ բան կարող է փոխվել տարածաշրջանում, և Ադրբեջանին էլ հնարավոր կլինի մի կերպ զսպել»,-ասաց նա:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում