Sunday, 21 06 2026
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ

Հայաստանին նոր տնտեսական քաղաքականություն է պետք. Հ. Բագրատյան

«Հայաստանը պետք մի քանի կոնկրետ հարցեր լուծի՝ ստեղծի կայունացնող հիմնադրամ, ազատ թողնի տրանսֆերտավորված դոլարը, որ կճնշի շուկան»,- այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով, որ համաշխարհային տնտեսության հետագա զարգացումը լինելու է անընդհատ տատանվող, թռչկոտող սեսիայի մեջ: Այս պայմաններում բոլորը ստեղծում են կայունացնող հիանդրամներ:

«Մեր ասելուց հետո, այստեղ են ասել՝ խելքներին նայեք, բռնեցին, ռուսական վարկից ստեղծեցին կայունացնող հիմնադրամ: Փող, որը վերցված է 8-9%-ով: Եկամուտ չկա, բայց երկիրը չի կարող չունենալ կայունացնող հիմնադրամ»,- ասաց Հ. Բագրատյանը:

Նրա խոսքերով՝ չի կարելի հանդուրժել բանկերի «գերլիկվիդային վիճակը». երբ երկրի տնտեսությունը 10%-ով իջնում է, բանկերի շահույթն ավելանում է: Այսինքն, սխալ է կառավարման համակարգը, բանկերը ռիսկերը չեն կիսել արդյունաբերության հետ:

«Սա կարևոր խնդիր է, բայց ես չեմ պատկերացնում այս հարցի լուծումը գործող կառավարության, գործող վարչապետի, գործող ԿԲ նախագահի պայմաններում, որովհետև առնվազն պետք են մարդիկ, որ սա հասկանում են»,- ընդգծեց Հ. Բագրատյանը:

Նրա կարծիքով՝ ԿԲ-ն պետք է անընդհատ գնի դոլար, որը կբերի դրամի որոշակի արժեզրկման, դրա հետևանքով առաջացող գնաճը պետք է զսպել՝ սրելով մրցակցությունը, վերացնելով մենաշնորհները. «Սա ուրիշ Հայաստան է, նոր Հայաստան, 100%-ով նոր տնտեսական քաղաքականություն: Սրան պատրաստ չէ ո՛չ միայն կառավարությունը, այլ նաև նախագահը: Սա նրանց պատկերացումից դուրս է»:

Հ. Բագրատյանը նկատեց, որ այսօր իշխանությունները տնտեսական քաղաքականությունից 4 բառ են յուրացրել՝ թիրախ, դիվերսիֆիկացիա, կայուն զարգացում, տեսլական: Բանախոսը գտնում է, որ այս բառերը պետք է արգելել հայոց լեզվի մեջ. «Տեսնեմ դրանից հետո կառավարությունն ի՞նչ է խոսելու»:

Հ. Բագրատյանը նշեց նաև, որ ՀՀ-ում դոլարային գներն ավելի բարձր են, քան եվրոպական մայրաքաղաքներում: Ըստ նրա՝ զարմանալի չի լինի, եթե Հայաստանում բենզինը 470-ից միանգամից դառնա 370 դրամ-լիտր: «Նավթը 100 դոլարից իջել է 80-ի, ինչո՞ւ բենզինը 1 դրամ չիջավ»,- հարցադրում արեց Հ. Բագրատյանը՝ շեշտելով, որ դա հնարավոր է մրցակցության շնորհիվ:

Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ Հ. Բագրատյանը նշեց, որ Ազգային ժողովը պետք է ամեն տարի սահմանի հանքի գին, որպեսզի հարկերը մուծվեն ըստ արդյունահանման: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ն էլ պետք է տրվի առանց հանքարդյունաբերության ցուցանիշների: Օրինակ կարելի է վերցնել Ադրբեջանից, որը ՀՆԱ-ի մեջ չի ներառում նավթը:

Հ. Բագրատյանի հաշվարկներով՝ եթե ՀՀ ՀՆԱ-ից հանվեն հանքարդյունաբերության ցուցանիշները, ապա 6 ամսվա տվյալներով 2% անկում է եղել: Իսկ եթե ըստ պատշաճի հարկվի հանքարդյունաբերությունը, ապա 750-ից 1 մլրդ դոլար ավելի կմտնի բյուջե: «Այսօր այդ 1 մլրդը յուրացվում է»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում