Wednesday, 15 05 2024
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին

Քաղաքական թիմի անդամին ՊՆ նախարար նշանակումը ավելի թափանցիկ կդարձնի ՀՀ-ՌԴ հարաբերությունները՝ առանց տողատակերի

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

Պարոն Մեհրաբյան, Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստին հայտարարեց, որ այս պահին իրադրությունն իրեն հանգեցրել է որոշման, որ պետք է պաշտպանության նախարարը փոխվի։ Կադրային այսպիսի փոփոխությունը ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ էր անակնկալ։

Իհարկե, ընդհանուր առմամբ կարելի է անակնկալ համարել, որովհետև ընդհանուր տրամաբանությունն այնպիսին էր, որ անցած ժամանակաշրջանում, երբ պաշտպանական գերատեսչությունը գլխավորում էր Արշակ Կարապետյանը, ընթանում էին որոշակի ռեֆորմներ, բանակում արդիականություն, պայմանավորվածություններ էին ձեռք բերվում, բայց անցած մեկ-երկու օրերի ընթացքում տեղի ունեցան սահմանին, ըստ ամենայնի, դուրս բերեցին որոշակի թերություններ և նպատակահարմարություն ի հայտ եկավ կատարել այդ կադրային փոփոխությունը։ Ես այս տրամաբանությունը հասկանում եմ նրանով, որ Պաշտպանության նախարարի պաշտոնն առանցքային պաշտոն է և նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի քաղաքական թիմի առանցքային անդամներից մեկը, իսկ պրոֆեսիոնալ ոլորտում, այո՛, պետք է լինի ԳՇ պետը։ Ըստ էության՝ պաշտոնների տարաբաժանությունը հենց այդ տրամաբանությամբ էլ պայմանավորված է։ Այդ իմաստով, առաջին հայացքից անակնկալ էր, բայց մյուս կողմից այստեղ շատ որոշակի օրինաչափություն կա, ի վերջո, կառուցվածքային տրամաբանության մեջ է տեղավորվում այդ կադրային փոփոխությունը։ Կարծում եմ՝ սա որոշակի շտկումներ և սրբագրումներ կմտնի մեր պաշտպանական գերատեսչության և ընդհանրապես մեր բանակի գործունեության մեջ։

Գլխավոր շտաբում արդյոք նույնպես պետք է լինեն փոփոխություննե՞ր։

Բանակում մեկ համընդհանուր պրոբլեմ կա․ այն է, որ բանակն այսօրվա մեր մարտահրավերների համալիր է, որը կանգնած է մեր առաջ, այդ ամենին համարժեք չէ։ Խնդիրը այն է, որ բերվի պատշաճ վիճակի և բանակը պետք է կարողանա կարողություն ձեռք բերի՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին։ Եվ հիմա որքանով է ձեր ասածը տեղավորվում այդ տրամաբանության մեջ, իհարկե, պետք է շատ ավելի մեծ ծավալի տեղեկատվությունը, որը, կարծում եմ ԳՇ պետի վերադասն ավելի լավ է տիրապետում, քան ես։ Բայց եթե եղավ նման փոփոխություն, ապա ես ևս չեմ զարմանա դրանից, չնայած կարող է որոշակի առումով անակնկալ համարվի, բայց բոլոր դեպքերում զարմանալի չի լինի:

Ամեն դեպքում, Պաշտպանության նախարարությունում ունենալ քաղաքական թիմի ներկայացուցիչ, այսպես ավելի ապահովագրո՞ւմ է իշխանությունը:

Ոչ թե իշխանությունն է իրեն ապահովագրում, այլ այդպես շատ ավելի կոնսոլիդացված կլինի համագործակցությունը և կապը պաշտպանական գերատեսչության և երկրի պետական իշխանության միջև: Ռազմական գերատեսչությունը չի կարող այդպես կոնսերվացված վիճակում մնալ՝ օգտվելով իր առանձնահատուկ կարգավիճակից: Դա չի ենթադրում, որ պետք է լինի պետություն պետության մեջ:

Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում կադրային այս փոփոխությունները պատերազմից հետո: Շատերը նշում էին, որ Արշակ Կարապետյանը Մոսկվայի մարդն էր, կամ Մոսկվայի համար ցանկալի թեկնածու էր: Դուք ի՞նչ եք կարծում:

Ես չէի ուզենա այդ դաշտը մտնել: Ի վերջո, այն վիճակում, որում գտնվում է Հայաստանը, ով էլ գլխավորի ռազմական գերատեսչությունը, նա պետք է աշխատի Մոսկվայի հետ: Դա ամենևին էլ չի նշանակում դառնալ Մոսկվայի մարդը: Ես ձեր ասածի համատեքստում չեմ կարող որևէ բան ասել Արշակ Կարապետյանի մասին, որովհետև չգիտեմ, բայց բոլոր դեպքերում, իհարկե, ներկայիս քաղաքական թիմը, որի ներկայացուցչին են նշանակում այդ առանցքային պաշտոնում, կարծում եմ՝ դա շատ ավելի թափանցիկ կդարձնի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Ի վերջո, մեր նպատակն այն է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լինեն այսպես ասած, սպիտակ հաշվապահությամբ, առանց տողատակերի, առանց ավտոնոմ կապերի, որոնք դուրս են պաշտոնական Երևան-պաշտոնական Մոսկվա կապերից: Այդ իմաստով սա լուրջ քայլ է:

Իսկ Ադրբեջանն ի՞նչ խնդիր է լուծում՝ անընդհատ փորձելով դիրքային առաջախաղացում ապահովել, մաքսակետեր տեղադրել:

Անցյալ տարվա նոյեմբերի 10-ից Ադրբեջանը հետապնդում է մեկ նպատակ՝ իր ռազմական հաջողությունից քամել մաքսիմալ օգուտ՝ այն ամենը, ինչ կարելի է և այն ամենը, ինչ չի կարելի՝ դրա համար օգտագործելով իր ուժային գերակշռությունը: Իրենք էլ լավ են հասկանում, որ դա ժամանակավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում