Friday, 26 04 2024
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ալիև-Քոչարյան «համատեղ մեղադրական» ընդդեմ Հայաստանի

Գրեթե միաժամանակ, Ադրբեջանի նախագահ Ալիևն ու Հայաստանի նախկին նախագահ, խորհրդարանական ընդդիմություն երկրորդ ուժի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը մեղադրում են Արցախի դեմ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիա «հրահրելու» համար: Բառերը ամբողջապես նույնը չեն, սակայն դե ֆակտո նույնն են մտքերը: Այն, որ Ալիևը փորձում է Թուրքիայի հրամանատարությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավումով, Պակիստանի և Իսրայելի հետ դաշնակցված ագրեսիայի պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա, դա հասկանալի է, Ալիևն այլ բան չէր էլ անելու: Բայց, որ գործնականում նույնն անում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սա արդեն մեղմ ասած տարակուսելի է: Այն, որ երկրորդ նախագահը կոշտ և հաճախ անգամ կոպիտ քննադատության է ենթարկում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, սրա հետ ոմանք կարող են համաձայնել, ոմանք՝ ոչ, կարող են համաձայնել մասամբ, կարող են չհամաձայնել ոճի առումով, բայց հավանության արժանացնել բովանդակությունը, բայց բոլոր դեպքերում այդ ամենը միանգամայն հասկանալի է, անգամ եթե դիտարկենք լոկ իշխանության համար պայքարի տրամաբանության մեջ, եթե մարդիկ համոզված լինեն, որ դա արվում է ոչ թե հանուն Հայաստանի լավագույն շահի, այլ ընդամենը հանուն իշխանության վերադարձի, հանուն պատերազմի պարտությունը դրա հնարավորություն դարձնելու:

Բայց, երբ այդ ամենով հանդերձ Հայաստանի նախկին նախագահը ընդդիմության գլխավորի կարգավիճակով թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատասխանատվությունն է դնում Հայաստանի վրա, դա չի կարող տեղավորվել որևէ առողջ դատողության շրջանակում, բացառությամբ մի դեպքի՝ երբ այդ ուժը նաև ներկայացնի հստակ և համոզիչ ապացույցներ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դիտավորյալ է իրավիճակը մտցրել փակուղի և ստեղծել պատերազմի նախադրյալ: Բայց, ամբողջ հարցն այն է, որ այդ համոզիչ վկայությունը Սերժ Սարգսյանի ելույթն է 2018 թվականի ապրիլին, երբ պատրաստվում էր դառնալ վարչապետ և հայտարարում էր, որ բանակցությունը փակուղում է, բանակցություն չկա, որովհետև Ադրբեջանը անընդհատ մեծացնոում է պահանջները՝ Հայաստանի համար անընդունելիության աստիճան: Երբ կա Սարգսյանի այդ ելույթը, չափազանց բարդ է համոզել որևէ ողջախոհ սուբյեկտի, որ բանակցությունը փակուղի է մտցրել Հայաստանի հետհեղափոխական իշխանությունը: Սա չի նշանակում, որ հետհեղափոխական իշխանությունը արցախյան հարցում ամեն ինչ արել է անթերի, արել է ճիշտ, բայց ամբողջ հարցն այն է, որ փակուղին արել է ոչ թե այդ իշխանությունը, այլ այն, որը պատասխանատու է եղել բանակցային այսպես ասած նախահեղափոխական գործընթացի համար:

Ավելին, չափազանց բարդ և թերևս անհնարին է ներկայացնել հետհեղափոխական փակուղու համոզիչ վկայություն, երբ այսօր պատերազմի պատասխանատվությունը Հայաստանի վրա դնող ներհայաստանյան ուժերը հենց իրենք էին հեղափոխությունից հետո փորձում «հող հանձնել» արձանագրել ու մեղադրական շեփորել Փաշինյանի բոլոր այն ելույթներում, որտեղ նա խոսում էր խաղաղության անհրաժեշտության մասին: Այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո բանակցություն այդուհանդերձ կար, նշմարվում էր, շարժվում, երբ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո սկսում էին քննարկվել «խաղաղության նախապատրաստման» քայլեր, այդ թվում հանրային տարբեր խմբերի փոխայցերի պրակտիկայի ներդրումով:

Միջազգային իրադրությունը սակայն զարգացավ իհարկե բավականին անհարմար և ծանր սցենարով, հանգելով մի կետի, երբ առաջացավ Կովկասում պատերազմի թուրք-իսրայելական շահառության պատեհագույն իրավիճակ, որն էլ նրանք ձեռքից բաց չթողեցին, հիանալի հաշվարկելով նաև Ռուսաստանին դիմադրության սուղ հնարավորությունները: Ռուսաստանն էլ իր հերթին այդպիսի ռիսկերի հստակ գիտակցումով դրանց սկսել էր պատրաստվել դեռևս 2017 թվականից՝ Սերժ Սարգսյանին դնելով «երրորդ ժամկետի» անխուսափելիության առաջ, երբ Հայաստանի ու Արցախի գլխին պայթելիքը կներգրավեր նրա այդ քայլի հետևանքով Հայաստանի դիմադրունակության գերթուլացմանը: Հեղափոխությունից հետո Ռուսաստանը գործի դրեց պլան Բ-ն, այլ կերպ ասած՝ «սորոսականության» մեղադրանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում