Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Հայաստանը դա թույլ չտվեց Բաքվին

«Հիմա կարող է այլ հարց ծագել. իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային տրամաբանությունը», կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի որոշման մասին: Իսկ որոշման մասին նախօրեին հայտնել էր Հայաստանի ԱԽ քարտուղարը, նշելով, որ Բաքուն Երևանին տեղեկացրել է նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վարչական տարածք համարվող հատվածներում մաքսակետ դնելու մասին: Վարչապետ Փաշինյանը փաստացի ակնարկում է, որ Բաքվի քայլը պայմանավորված է նրանով, որ հաջողության չեն բերել Հայաստանին «միջանցք» պարտադրելու միտված քայլերը: Երևանը նախկինում հայտարարել է, որ հաղորդուղիների, ճանապարհների բացմանը դեմ չլինելով, դեմ է որևէ «միջանցքային տրամաբանության» և Նախիջևանից Ադրբեջան որևէ հաղորդակցություն պետք է տեղի ունենա սահմանված մաքսային ընթացակարգերով, ինչպես որևէ այլ երկրի պարագայում, որը հատում է Հայաստանի տարածքը տարանցիկ նպատակով: Այստեղ հաջողության չհասնելն է թերևս, որ Ադրբեջանին բերել է Գորիս-Կապանի՝ իր տարածք դիտվող մոտ 20 կմ տարածքը այսպես  ասած «մաքսապատելու» որոշման:

Միաժամանակ ուշադրության է արժանի փաստը, որ Հայաստանը հայտարարել է նաև այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի ասֆալտապատումն ավարտելու, ճանապարհի պատրաստ լինելու մասին: Այլ կերպ ասած, բեռնափոխադրողները ունեն այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է բացառապես Հայաստանի տարածքով, հետևաբար առանց որևէ մաքսակետի: Այստեղ ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք: Ինչո՞ւ է Ադրբեջանը մաքսակետի որոշում կայացնում հենց այն ժամանակ, կամ այն օրվանից, երբ Հայաստանը ավարտել է այլընտրանքային ճանապարհի ասֆալտապատումը: Ինչու՞ Ադրբեջանը չի կայացրել այդպիսի որոշում ավելի վաղ, այդպիսով խնդիր ստեղծելով և ճնշում բանեցնելով Հայաստանի վրա: Դա պայմանավորված է եղել ռուսակա՞ն միջնորդությամբ, մինչ կավարտվի այլընտրանքային ճանապարհը, թե՞ Հայաստանը կարողացել է մինչ այլընտրանքային ճանապարհի ամբողջական ավարտը ժամանակ շահել դիվանագիտական-քաղաքական քննարկումների ընթացքում, մեկընդմիշտ մերժելով Բաքվի «միջանցքային» հավակնությունները այն բանից հետո, երբ այսպես ասած պատասխան որոշումը այլևս Հայաստանը չէր դնի բեռնափոխադրումային կոլապսի առաջ, որովհետև պատրաստ է այլընտրանքային ճանապարհը: Այդպիսով հնարավոր է արձանագրել, որ Ադրբեջանի մոտ չստացվեց պատերազմում ռազմական հաղթանակից հետո Հայաստանին «տաք հետքով» «միջանցք» պարտադրելը, չնայած եղան դրան հասնելու ճնշման մի շարք փորձեր: Հայաստանը կարողացավ դիմադրել և դա թերևս վստահաբար հնարավոր է դիտարկել հետպատերազմյան ծանր ու բարդ տարվա քիչ, սակայն կարևոր հաջողություններից մեկը: Միաժամանակ սակայն, անկասկած է, որ ռազմավարական իմաստով մարտահրավերը այդ առումով չեզոքացված չէ, հետևաբար Հայաստանը կարիք ունի զարգացնել և ամրացնել թե այդ հաջողությունը, թե ընդհանրապես իր ներքին կարողությունները բոլոր առումներով, թե անվտանգային, թե տնտեսական-լոգիստիկ: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Սյունիքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում