Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Դատավորների վեթինգը կարող է իրականացվել երեք եղանակով. երկուսը՝ հիմա, մեկը՝ սահմանադրական բարեփոխումներից հետո

Մի քանի տարի տևած մասնագիտական բանավեճի հարցում վերջապես հստակություն մտցնելու և հանրությանը սպառիչ պատասխան տալու համար, թե ներկայիս Սահմանադրության պարագայում որքանով և ինչպես է հնարավոր իրականացնել դատական համակարգի զտում: Այս կապակցությամբ Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր համաժողով՝ մի քանի տասնյակ իրավաբան-գիտնականների, քաղհասարակության ներկայացուցիչների, հանրային և քաղաքական գործիչների, փաստաբանների, պետական պաշտոնյաների և այլ  շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Ամփոփելով համաժողովի քննարկումները՝ Արդարադատության նախարարության մասնագետները հանգել են հետևյալ եզրակացության.

Դատավորների վեթինգը կարելի է իրականացնել երեք եղանակով՝

  1. այդ նպատակով հատուկ ձևավորված նոր մարմնի կողմից, որի համար օրենքով կսահմանվեն դատավորների վեթինգի իրականացման կարգը, չափանիշները, փուլերը, ինչպես նաև այդ մարմնի կազմը, իրավասությունները, որոշումների կայացման կարգը, բողոքարկման մեխանիզմներն ու հիմքերը.
  2. օրենքով սահմանված խախտումների հիմքերով կարգապահական վարույթներ հարուցելով և դատավորներին պատասխանատվության ենթարկելով.
  3. կարգապահական վարույթներ հարուցելու համար օրենքով նոր չափորոշիչներ սահմանելով:

«Խորհրդաժողովին մասնակցած մասնագետների գերակշռող մասի կարծիքով՝ դատավորների վեթինգն 1-ին եղանակով հնարավոր է իրականացնել միայն Սահմանադրական փոփոխություններից հետո, քանի որ գործող դատավորների նկատմամբ դրանց կիրառումը կհակասի Սահմանադրության 73-րդ հոդվածին, ըստ որի՝ անձի (տվյալ դեպքում դատավորների) իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այս հիմնարար սկզբունքի հաղթահարումը կարող է իրավաչափ դիտարկվել միայն այն պարագայում, երբ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում անցումային դրույթներով նախատեսվի հետադարձության սկզբունքի հաղթահարման հնարավորությունը գործող դատավորների նկատմամբ: Հակառակ պարագայում, գործող դատավորների նկատմամբ վեթինգի այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսին է օրինակ՝ արհեստավարժության գնահատումը, մասնագիտական կարողությունների ստուգումը, կգնահատվեն որպես Սահմանադրությանը հակասող գործընթացներ: Հետադարձության պահպանման կարևորությունը և անհրաժեշտությունը ընդգծվել է նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի վերաբերյալ 2019թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված թիվ CDL-AD(2019)024[1] կարծիքով:

2-րդ եղանակն արդեն գործողության մեջ է: Երեք միմյանցից անկախ կառույցներ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով դիմում են Բարձրագույն դատական խորհրդին, որի արդյունքում մի շարք դատավորներ արդեն իսկ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, իսկ որոշների լիազորությունները դադարեցվել են:

3-րդ եղանակով վեթինգի իրականացումը ենթադրում է գործող Սահմանադրության շրջանակներում սահմանել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ բոլոր այն դատավորների նկատմամբ, որոնց կայացրած որոշումների դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվել են գործեր, նաև քրեական հեղինակության ներկայացուցիչների հետ կապեր ունեցող և քաղաքական շարժառիթներով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ, ինչպես նաև զարգացնել և կատարելագործել բարեվարքության ստուգման ինստիտուտն ու գործիքակազմը: Այս տեսակետից հարկ ենք համարում ընդգծել, որ անհրաժեշտ են որոշ օրենսդրական հստակեցումներ և եղած օրենսդրության կիրառման նոր փորձարկումներ, որոնց ուղղությամբ Արդարադատության նախարարությունը սկսել է ինտենսիվ աշխատանքներ:

Այսպիսով՝ շնորհակալություն ենք հայտնում խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին այս կարևորագույն խնդրի լուծմանն աջակցելու համար, իսկ հանրությանը տեղեկացնում ենք, որ քննարկումների արդյունքում ձևավորված մեր մասնագիտական թիմի համոզմամբ դատավորների վեթինգի երեք եղանակներից երկուսը կարող են իրագործվել ներկայիս Սահմանադրության պայմաններում, իսկ մեկը՝ բացառապես սահմանադրական բարեփոխումներից հետո»,- ասված է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում