Իտալիայում էլեկտրական ինքնագնացների առավելագույն թույլատրելի արագություն է սահմանվել 20 կմ/ժ-ը՝ նախկին 25-ի փոխարեն, իսկ հետիոտնային հատվածներում այդ արագությունը չպետք է գերազանցի 6 կմ/ժ-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը:
Ապագայում իտալական իշխանությունները մտադիր են պարտադիր էլեկտրական ինքնագնացների վրա դնել ձայնային ազդանշան ու արագաչափ: Երեկոյան երթևեկելու պարագայում անհրաժեշտ կլինի լույսն անդրադարձնող տարրերով հագուստ կրել: