Հայաստանի Հանրապետությունում 34 բժշկական կազմակերպություն իրականացնում է զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություններ և բուժում:
ՀՀ առողջապահության նախարարությունը և պաշտպանության նախարարությունը քննարկել են զորակոչի ընթացքի բժշկական հետազոտությունների կազմակերպումը:
Հերթերն ու ուղեգրումները հնարավոր կլինի կարգավորել և կառավարելի դարձնել «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով: