Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Արցախը Հայաստանի որևէ քաղաքական գործընթացում ներգրավելը ճիշտ չեմ համարում․ Արթուր Հարությունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը

-Պարոն Հարությունյան, հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե համազգային դիմադրության շարժում են սկսում ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում: Ինչպե՞ս են Արցախում արձագանքում Քոչարյանի այս հայտարարությանը։

-Մի քանի անգամ տարբեր ձևաչափերով ես դրա մասին խոսել եմ․Արցախը Հայաստանի ներքաղաքական որևէ գործընթացում ներգրավելը ճիշտ չեմ համարում, այսինքն՝ ներքաղաքական բոլոր իրադարձությունները պետք է տեղի ունենան հենց Հայաստանի ժողովրդի որոշման հիման վրա։ Այսինքն՝ Արցախը Հայաստանի որևէ քաղաքական գործընթացին ներգրավելը ճիշտ չեմ համարում։

-Ձեզ համար ընդունելի՞ չեն նման կոչերը։

-Կրկնում եմ՝ դրանք Հայաստանի գործերն են, ներքաղաքական որևէ գործընթացին Արցախին ներգրավելը ճիշտ չեմ համարում։ Այսօր արցախահայության համար կարևորագույն հարցն անվտանգության հարցն է և ոչ թե ներքաղաքական զարգացումները։

-Արցախում արդյոք կա՞ն այս կոչերին ականջալուր լինողներ։

-Այսօր Արցախում ամենակարևորը խնդիրն անվտանգության երաշխիքների և Արցախի տարածքային ամբողջականության և Արցախի կարգավիճակի հարցն է։ Եվ ժողովրդի հիմնական մտահոգությունները և հետագա տեսլականը սա է, և մենք այսօր այդ ուղղությամբ ենք աշխատում, որ Արցախի ապագայի հետ կապված կարևոր խնդիրները լուծենք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների այցն է նախատեսվում տարածաշրջան, և միջազգային ձևաչափով Արցախի կարգավիճակի, տարածքային ամբողջականության վերականգնման և առհասարակ անվտանգության երաշխիքների հարցն է կարևոր։

-Քոչարյանը հայտարարում է, որ այս իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար, ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, մինչդեռ բոլորն են հիշում են, որ Արցախը դուրս դրվել բանակցային գործընթացից հենց Քոչարյանի օրոք։ Ի՞նչ կարող եք ասել նրա գնահատականների հետ կապված։

-Մենք բազմիցս  այդ մասին խոսել ենք, ասել ենք, ավելին՝ Արցախի խորհրդարանը հայտարարություն է տարածել, որտեղ հիմնական թեզերից մեկն այն է, որ բանակցային գործընթացը պետք է լինի Արցախի իշխանությունների մասնակցությամբ։ Եվ ժամանակին Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելը ես բանակցային գործընթացում դիտարկում եմ հետընթաց։ Եվ մենք այսօր էլ պնդում ենք, որ առանց Արցախի իշխանությունների մասնակցության չպետք է տեղի ունենա այս գործընթացը, քանի որ Արցախի կարգավիճակի հիմնահարցն է քննարկվում։

-Որքանո՞վ եք դա իրատեսական համարում այս փուլում։

-Իրատեսական է այսօր, թե ոչ, չեմ կարող գնահատական տալ, բայց, համենայն դեպս, հարցի կարգավորումը մենք այդ ձևաչափով ենք պատկերացնում։ Դրա համար մենք պետք է պայքարենք և կոչ անենք Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որ առանց Արցախի մասնակցության՝ բանակցային գործընթացը չի կարող արդյունք ունենալ։ Եվ մենք հստակ մեր ձևակերպումները պետք է ունենանք։

-Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակել են ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա. կա մեկ զոհ, երեք վիրավոր։ Ստացվում է՝ ռուս խաղաղապահները չեն կարողանո՞ւմ ապահովել Արցախի անվտանգությունը։

-Սա առաջին դեպքը չէ, մի քանի անգամ այսպիսի դեպքեր եղել են, ցավոք սրտի, նաև մարդկային կորուստներով։ Սա Ադրբեջանի հայատյաց քաղաքականության արդյունք է, և Արցախը հայաթափելու նպատակ է հետապնդում, այսինքն՝ այնպիսի մթնոլորտ ստեղծել բնակչության մոտ, որպեսզի մարդիկ ապագայի նկատմամբ թերահավատ լինեն, վստահություն չունենան, հեռանան, և Արցախը հայաթափվի։

Մենք փորձում ենք լուրջ հետաքննություն իրականացնել ռուս խաղաղապահների, իրավապահ մարմինների միջոցով և դրա հետ կապված գործուն քայլեր ձեռնարկել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում