Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Պատերազմական հանցագործները պետք է արժանի պատիժ ստանան

Մեկ տարի առաջ այս օրը Ռուսաստանի Դաշնության ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել թյուրքական պետությունների հերթական հանցագործ ոտնձգությունը հայ ժողովրդի հանդեպ: Իր հազարամյա բնօրրանում ազատ ապրելու, կառուցելու, ստեղծագործելու, այլ կերպ ասած՝ արարելու Արցախի ժողովրդի քաղաքակիրթ ձգտմանը թյուրքական երկու պետությունները պատասխանեցին աննախադեպ բարբարոսական ռազմական ագրեսիայի հրահրմամբ, որի ժամանակ իրականացրեցին պատերազմական հանցանքներին բնորոշ բազմաթիվ գործողություններ: Պատերազմը հրահրվեց հայ ժողովրդի բնական կենսագործունեության պատմական տարածքներ՝ արդեն որերորդ դար ներխուժած Թուրքիայի նախաձեռնությամբ, որը մեկ նպատակ ունի եւ դարեր շարունակ իրականացնում է միեւնույն ձեռագրով՝ տեղաբնակ ժողովուրդներին բնաջնջելով եւ իրենց պատմական հայրենիքից դուրս մղելով զավթել հերթական տարածքները:

Ադրբեջանը նման ծավալի ագրեսիայի չէր կարող գնալ, ինչի մասին վկայում են երկու անհաջող փորձերը՝ նախորդ դարի 90-ականների սկզբի արցախյան առաջին ազատամարտում կրած ջախջախիչ պարտությունը եւ 2016 թ. ապրիլյան քառօրյան: Նախորդ պատերազմների դառը փորձը թերեւս ստիպեց, որ փոքր Արցախի դեմ պատերազմը հրահրի եւ անմիջական մասնակցություն ունենա Թուրքիան՝ ոչ միայն իր զինված ուժերի հրամանատարական կազմով, «Բայրաքթար»-ների օպերատորներով եւ հատուկ ջոկատայիններով, այլեւ Սիրիայից տեղափոխած վարձու ջիհադիստներով, ինչպես նաեւ իր գործընկեր Պակիստանի հատուկ ստորաբաժանումների զինյալներով: Ագրեսորները, չնայած տարբեր երկրների զինված ուժերի մեծ ծավալների մեկտեղման, չկարողացան հաղթել հայ ժողովրդին, սակայն հաջողվեց կրկնել նախորդ դարի 20-ականներին Բաքվում եւ Շուշիում հայ ժողովրդի դեմ իրականացրած հանցագործությունները:

Այս անգամ թյուրքական պետություններին, նախորդ դեպքերի նման, չհաջողվեց ավարտին հասցնել իրենց ոճրագործական ծրագրերը, եւ դրանում ոչ միայն Ռուսաստանի որոշիչ միջնորդության, այլեւ միջազգային հանրության ճնշման գործոնը կար: Միանշանակ է, որ 21-րդ դարում հերթական պատմական հայկական տարածքի հայաթափումը Թուրքիային եւ Ադրբեջանին չէին ներվելու: Սակայն սա չի նշանակում, թե հայ ժողովրդին եւ, ընդհանրապես, քաղաքակիրթ աշխարհին չեն սպառնում թյուրքական նման ոտնձգությունները, ինչն արդեն տեսել են նաեւ Լիբիայի եւ Սիրիայի ժողովուրդը, իրաքյան Քրդստանը:

Ինչքան էլ Թուրքիան ջանքեր գործադրի հերքելու իր ներգրավվածությունը հայ ժողովրդի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայում, այն թաքցնել հնարավոր չէ: Պատերազմի նախաշեմին, ընդամենը օգոստոսին Ադրբեջանի կողմից գնված «Բայրաքթար»-ները ադրբեջանցի օպերատորները չէին կարող արդեն կառավարել սեպտեմբերին հրահրած պատերազմում, եւ պատահական չէր, որ Արցախի պաշտպանության բանակին ԱԹՍ-ներով հասցված հարվածների տեսանյութերն առաջինը հայտնվում էին թուրքական սոցիալական տիրույթներում: Պատերազմում թուրքական օպերատորների ներգրավվածության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ հրադադարից միայն 3 ամիս անց Թուրքիայի բանակի համապատասխան ստորաբաժանումների զինվորական մասնագետները «Բայրաքթար»-ների կառավարման ուսումնական դասընթացներ անցկացրեցին ադրբեջանցի զինծառայողների համար: Բացի այդ, սիրիական վարձկանները Ադրբեջան են հասցվել Թուրքիայի տարածքով եւ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման շնորհիվ: Ավելին՝ արցախյան պատերազմում զոհվել են նաեւ Թուրքիայի քաղաքացիներ, որոնց հուղարկավորությունների տեղեկությունները սպրդել էին սոցիալական ցանցերի թուրքական տիրույթներում:

Որպեսզի հետագայում մարդկությունը խուսափի Արցախի ժողովրդի դեմ իրականացված բարբարոսական դրսեւորումներից նաեւ աշխարհի այլ անկյուններում, պետք է գնահատական տրվի այս աննախադեպ ագրեսիային, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդամենն իրերն իրենց անուններով կոչել: Պատերազմը հրահրելու եւ դրանում անմիջական ներգրավվելու, պատերազմական հանցանքներ գործելու, ավելին՝ նաեւ վարձու ահաբեկիչների ներգրավելու գործողությունների համար Անկարան պետք է պատասխան տա միջազգային իրավունքի ատյաններում եւ կառույցներում: Համաձայնել Անկարայի հայտարարություններին, թե վերջինս միայն բարոյական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, նշանակում է` ազատել Թուրքիայի ձեռքերը հերթական ոճրագործության համար: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ նման գործողությունների համար վերջինիս պոտենցիալ ուղղություններից է նաեւ Եվրոպան, որտեղ դա կարող է արվել հիբրիդային պատերազմների տեսքով, իսկ Ուկրաինայում արդեն այն ստանում է ռազմական բախումների տեսք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում