«Կաթողիկոսը մինչ օրս չի արձագանքել առողջապահական համակարգին սատարելու մեր առաջարկին»,- «Առաջին լրատվականի» եթերում հայտարարել է բժշկական գիտությունների թեկնածու, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը։ Հայկական բժշկական ասոցիացիան նամակ էր հղել Ամենայն հայոց կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին։ Բժիշկները խնդրել էին եկեղեցուն սատար կանգել առողջապահական համակարգին ու չմնալ անտարբեր։ Մեկ շաբաթ է անցել խնդրանքից, արձագանք չկա։