Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ կանչերի թվով առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունները`ինֆարկտ, ինսուլտ և այլն, որին հաջորդում են տրավմատիկ և սուր ռեպրեսիվ կանչերը: Նա ասաց, որ ամսական կտրվածքով ստանում են 13-14 հազար, իսկ օրական կտրվածքով՝ 500 կանչ, որոնցից հոսպիտալացվում են 100-ը:
Նրա խոսքերով՝ ամենաշատ կանչ ստացել են հունվար ամսին՝ 15575, փետրվարին ստացել են 13076 կանչ, մարտին՝ 15442, ապրիլին՝ 13356, մայիսին՝ 14050, հունիսին՝ 13626, հուլիսին՝ 14262, օգոստոսին՝ մինչ օրս՝ 6310:
Ինչ վերաբերում է արևահարման դեպքերին,Ստեփանյանը նշեց, որ դրանք այնքան էլ շատ չեն՝ եթե 2010 թ ստացել են արևահարման 17 կանչ, ապա 2011թ.՝ 28, իսկ օգոստոսին՝ 16, նախորդ տարվա օգոստոսին՝ 4: Ի դեպ, նա նշեց որ այս դեպքերը միայն փողոցում արևահարվածներին չեն վերաբերում, այլ ծովափին երկար ժամանակ արևի տակ մնացածներին:
Նա նաև տեղեկացրեց, որ «Շտապօգնության» մեքենաները նորացվել են, վարորդները, բժիշկները վերապատրաստվել են, դիսպետչերական ծառայությունը վեազինվել՝ դարձել օպերատիվ, իսկ կանչի տևողություն սահմանվել է 7-12 րոպեն, ինչին որոշ դեպքերում խանգարում են խցանումները:
Թագուհի Ստեփանյանն ասաց,որ ծառայությունն անվճար է, իսկ եթե գումար պահանջեն, պետք է դիմել «Շտապօգնության» տնօրինությանը: Շատերն աշխատանքից հեռացվել են անբարեխիղճ սպասարկման համար: Երևանի տարածքում սպասարկում են 625 շտապօգնության մեքենաներ:









































