Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Փաստ է՝ Շուշիի պաշտպանությունն անկազմակերպ է եղել. մոբն առանց հրամանատարի էր. իհարկե գեներալիտետի մեղքը կար

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն օրերս «Ազատության» եթերում հայտարարել է, որ Շուշիի պաշտպանությունը չկարողացան ճիշտ կազմակերպել. «Ոչ մեկը ոչ մեկին չի դավաճանել, չեն կարողացել կառավարել, հասկանում ե՞ք։ Էդ մարդիկ էդ պաշտոններում չպիտի լինեին՝ էդ գեներալները, էդ գնդապետները, չգիտեմ, ովքեր ղեկավարել են, չպիտի էդ պաշտոններում լինեն։ 20 տարի փողով պաշտոն են բաժանել, ծանոթով, բարեկամով: Սա՛ է պատճառը։ Զինվորը ոչ մի մեղք չունի, ինչ զադաչա տվել են՝ փորձել է անի, բայց չի հասկացել, որ աջից խփում են, ձախից խփում են, կապ էլ չունի՝ կողքինին ասի ինչ է կատարվում: Վերջ տվեք խոսելը, որ «մեզ դավաճանեցին, խաբեցին, ծախեցին, հանձնել են, պայմանավորվել են»․․․ Ոչ մեկը ոչ մի բան չի պայմանավորվել, այդ ամբողջ սպայական կազմը պետք է հատ-հատ պատասխան տա՝ ինչու է այդ վիճակը»,-հայտարարել է Սամվել Բաբայանը:

Այս առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը նշեց, որ այո, Շուշիի պաշտպանությունն անկազմակերպ է եղել և դա փաստ է. «Եթե կազմակերպված լիներ, կպահեին Շուշին, որովհետև դա անառիկ բերդ է: Իհարկե, գեներալիտետի, հրամանատարության մեղքն էլ կար, հենց իրենք պետք է պաշտպանությունը կազմակերպեին: Բոլորի մեղքն էլ կա»:

Դիտարկմանը, որ Սամվել Բաբայանը նաև մեղադրել է, որ պատերազմի ժամանակ Արցախի բանակի շտաբի պետին այսօր նշանակել են Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, մինչդեռ հենց բանակի շտաբի պետը ամեն ինչի պատասխանատուն է, Արծվիկ Սարգսյանն ասաց. «Իհարկե, բանակի պատասխանատուն շտաբի պետն է, ինչ էլ լինի, ամեն դեպքում շտաբի պետի վրա է պատասխանատվությունը թե Հայաստանում, թե Արցախում: Բայց որ անկազմակերպ է եղել, դա փաստ է: Կազմակերպվածություն չի եղել, բանակ չի մասնակցել, մոբն է եղել, աշխարհազորն է եղել, նրանց ուժերով է եղել պաշտպանությունը: Այն դիրքը, որտեղ ես եմ եղել, Հադրութի գնդից 20 զինվոր է եղել առանց հրամանատարի: Պետք է հրամանատար լիներ, դիրքավորեր, իրենց պատասխանատու լիներ: Ես ո՞վ եմ, որ ասեմ՝ դիրքավորվեք, եթե մի բան էլ ուրիշ ձև ստացվի, կասեն՝ դու ո՞վ ես, որ զինվորներին հրամայել ես, կարգադրել ես: Մոբը էլի առանց հրամանատարի է եղել: Հայաստանից եկած տղաներ են եղել՝ առանց հրամանատարի: Պետք է հրամանատար լինի, որ ասի՝ որտեղ կանգնեն, ինչպես կազմակերպեն պաշտպանությունը»:

Հարցին, որ ստացվում է, որ դավաճանություն չի եղել, այլ անկազմակերպվածություն է եղել, նա ընդգծեց. «Գուցե էդ անկազմակերպվածությունը հենց դավաճանությունից է գալիս. Եթե կազմակերպվածություն լիներ, դավաճանություն էլ չէր լինի: Ուրեմն մի հիմք եղել է, որ պաշտպանությունը չի կազմակերպվել:

Ես մինչև նոյեմբերի 5-ի երեկոյան ես Շուշիում եմ եղել: Լեռնաշղթայում մարտ եմ վերցրել մեզ վրա, լեռնաշղթայով բարձրանում էին, մենք կանխել ենք: Մենք երեք հոգով էինք, հետո մեզ օգնություն հասավ, արդեն սկսեցինք դրանց փրթել: Մոտ 200-250 ադրբեջանցի բարձրանում էին լեռնաշղթայով, որ մտնեն քաղաք, մենք կանխել ենք: Անկազմակերպվածության հետևանք էր նաև  որ 500 ոստըիկան բերել լցրել էին Շուշիի մշակույթի տան մեջ, երբ օդում ադրբեջանական անօդաչուներ էին: Չէր կարելի այդքան մարդ մի տեղ հավաքել, այն էլ Մշակույթի տանը, որի տանիքը թեթև կոնստրուկցիաներ էին»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում