Ճապոնիայում հայտնաբերել են այս տարվա մարտին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով կորած 5.7 հազար չհրկիզվող պահարաններ (սեյֆ), որոնց մեջ եղել է ընդհանուր հաշվարկով 2.37 միլիարդ իեն (32 միլիոն դոլար):
Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` հղում անելով ճապոնական մամուլին: Ինչպես հայտնում է ճապոնական ոստիկանության գլխավոր վարչությունը, այդ գումարների 96%-ն արդեն վերադարձվել է տերերին:
Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի էր ունեցել հզոր երկրաշարժ, ինչին հաջորդել էր խոշոր ցունամի, որի հետևանքով զոհվել և անհետ կորել էին հազարավոր մարդիկ, ինչպես նաև վթարի էր ենթարկվել «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը:










































