Մոսկվայի Սուխարյովսկի հրապարակում տեղի է ունեցել երկու մեքենաների դիմային բախում, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 5-ը մարմնական ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ խոսվում էր 4 զոհերի մասին:
Ավտովթարը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան` Մոսկվայի ժամանակով մոտ 6:30-ին:
Միմյանց են բախվել «Մերսեդես» և «Հունդաի Սանտա ֆե» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հաղոևդում է Интерфакс-ը` հղում անելով ոստիկաններից մեկին, բախումից անմիջապես հետո մեքենաներից մեկն այրվել է:









































