Լիբիացի ապստամբները, ի դեմս Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլի, ժխտել են Քադդաֆիի հետ իրենց բանակցելու վերաբերյալ լուրերը:
«Ոչ մի ուղղակի կամ անուղղակի բանակցություններ Քադդաֆիի վարչակարգի կամ Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի հետ չեն վարվում»,- նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Նախօրեին տվյալներ էին հրապարակվել այն մասին, որ այդպիսի բանակցություններ են ընթանում Թունիսի հյուրանոցներից մեկում: Փորձագետների կարծիքով` Էլ Զավիա քաղաքը կորցնելուց հետո Քադդաֆին կարող է բանակցությունների գնալ:










































