Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

«Իլհամ Ալիևն ուղղակի սպառնալիք է Հայաստանում և Արցախում հայ ժողովրդի ու ժողովրդավարության համար»

Համագումարն ընդգծում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներ նպատակային պատժամիջոցների վերաբերյալ USCIRF-ի լսումների ժամանակ

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) «Թիրախային պատժամիջոցներ. հետևանքներ միջազգային կրոնական ազատության համար» խորագրով այս շաբաթվա լսումների ջանքերը, որի վերաբերյալ Համագումարը հայտարարություն էր ներկայացրել արձանագրության համար:

Լսումները կենտրոնացան այն հարցի շուրջ, թե ինչպես ԱՄՆ կառավարությունը կարող է առաջ մղել միջազգային կրոնական ազատությունը նպատակային պատժամիջոցների միջոցով՝ 2016թ.-ի Մագնիտսկու գլոբալ մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի միջոցով, որում սահմանվում է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է մուտքի արտոնագրերի արգելքներ և ակտիվների սառեցում կիրառել օտարերկրացիների դեմ՝ «մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների» դեպքում, այդ թվում՝ կրոնական ազատության խախտումների նկատմամբ:

Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանի կողմից ներկայացված հայտարարության մեջ Համագումարն ընդգծեց մարդու իրավունքների խախտումներ, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից, մասնավորապես, քրիստոնյա հայ ժողովրդի դեմ Լեռնային Ղարաբաղում անցյալ տարվա աշնան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Համագումարը նաև ընդգծեց իր աջակցությունը Կոնգրեսի և Վարչակազմի ջանքերին՝ ուղղված «կոռուպցիայի և կոռուպցիոն գործունեությունների լուրջ վտանգների դեմ պայքարին, ինչպես նաև բռնապետերի բացահայտմանը, ինչպիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, որն ուղղակի սպառնալիք է Հայաստանում և Արցախում հայ ժողովրդի ու ժողովրդավարության համար»:

Համագումարի հայտարարության մեջ նաև մանրամասներ ներկայացվեցին Ադրբեջանի շարունակական կոռուպցիոն գործունեության մասին, մասնավորապես՝ Պանդորայի փաստաթղթերի հետ կապված, որոնք անցյալ ամիս հասանելի դարձան հանրությանը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) և Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) կողմից, և որոնք ի ցույց դրեցին Ալիևի ռեժիմի կոռուպցիայի ծավալները և բացահայտեցին նրա ընտանիքի ու փոխկապակցված անձանց ներգրավվածության խորությունը:

Մասնավորապես, փաստաթղթերը բացահայտում են, որ Ալիևը և իր ընտանիքը սիստեմատիկ կերպով թալանում են իրենց սեփական երկրի հարստությունը՝ 2003թ.-ից՝ Ալիևի պաշտոնավարման առաջին ժամկետից ի վեր և որ նրանք այդ տարիների ընթացքում ձեռք են բերել մոտավորապես 700 միլիոն դոլարի անշարժ գույք միայն Միացյալ Թագավորությունում, ի լրումն բազմաթիվ օֆշորային ընկերությունների գրանցման և 2,9 միլիարդ դոլարի փողերի լվացման սխեմայի, որը հայտնի է որպես ադրբեջանական լվացքատուն: Նաև հստակեցվել էր, որ Անգլիայի թագուհու անունից սեփականություն տնօրինող և կառավարող Crown Estate-ը 2018թ.-ին 66.5 միլիոն ֆունտ ստերլինգ (91 միլիոն դոլար) անշարժ գույք էր գնել Ալիևների ընտանիքից, որից վերջիններս ստացան 31 միլիոն ֆունտ ստեռլինգի (42 միլիոն դոլար) շահույթ:

Խալոյանը շարունակեց. «Պանդորայի փաստաթղթերի բացահայտումները ցույց են տալիս Միացյալ Նահանգների կողմից քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը»:

Ի լրումն արդեն հասանելի գործիքների՝ որպես 2022թ.-ի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության վավերացման ակտի մի մաս, Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովի նախագահ Ջիմ ՄակԳովերնն առաջարկեց փոփոխություն, որին Համագումարն ուժգին սատարեց. ըստ առաջարկի՝ փոփոխություն է կատարվում Մագնիտսկու գլոբալ մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի մեջ (PL 114-328-ի վերնագիր XXI-ի ենթավերնագիր F)՝ վավերացնելու պատժամիջոցների կիրառումը մարդու իրավունքների լուրջ ոտնահարման, միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների ցանկացած խախտման կամ կոռուպցիայի համար: Փոփոխությունը, որն ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից, «լիազորում է նախագահին պատժամիջոցներ կիրառել այն անհատների նկատմամբ, ովքեր մեղադրվում են մարդու իրավունքների ոտնահարման կամ կոռուպցիայում ներգրավվելու մեջ, որոնցից երկուսն էլ կետեր են, որոնց Ադրբեջանի Ալիևը համապատասխանում է»:

«Կոռուպցիան Էրդողանի ռեժիմի կողմից ևս մեկ վառ օրինակ է Միացյալ Նահանգների համար՝ իր տրամադրության տակ գտնվող իրավական գործիքներն ընդլայնելու համար»,– հավելեց Խալոյանը։

Խալոյանը նաև կարևորեց Ադրբեջանի «աննախադեպ պատերազմը» հայ ժողովրդի դեմ 2020թ.-ի աշնանը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություններից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահների միջնորդական ջանքերով։

Փոխարենը, Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ և «Ադրբեջան տեղափոխված և այնտեղ տեղակայված ավելի քան 2500 ջիհադիստ վարձկանների օգտագործմամբ… հարձակվեց ու թիրախավորեց հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում»:

Պատերազմի հետևանքով զոհվեցին մոտ 4000 հայ զինվորներ և 100-ից ավելի քաղաքացիական անձինք, տասնյակ մարդիկ «զոհվեցին ադրբեջանական արտադատական մահապատիժներից, այդ թվում՝ գլխատումներից (ըստ Human Rights Watch-ի, և ինչպես փաստագրված է Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի և դրա՝ «Արցախում վայրագությունների մասին ծրագրի» կողմից) և մարմնական մասնատումներից»։ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին ըստ զեկույցների՝ Ադրբեջանի զինվորականների կողմից գերիների նկատմամբ բռնությունների մասին։

Համագումարը հայտնեց, որ մնում է «խորապես մտահոգված, որ նախորդ վարչակազմի օրոք Ադրբեջանը ստացավ ավելի քան 100 միլիոն դոլարի աջակցություն՝ ԱՄՆ անվտանգության աջակցության շրջանակներում, որի մի մասը, ի վերջո, օգտագործվեց հայ ժողովրդի դեմ այն պատերազմում, որն Ադրբեջանը սանձազերծեց Հայաստանի և Արցախի դեմ՝ բացարձակ արհամարհելով ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի դրույթները»:

Խալոյանը եզրափակեց, կրկնելով իր հույսը, որ լսումները «կներդնեն նոր մեխանիզմներ՝ մարդու իրավունքները խախտողներին ու կոռումպացված առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու, խոցելի բնակչության համար ապահովություն ստեղծելու ու պաշտպանելու և մարդկության բարելավման համար Ամերիկայի առաջնորդությունը հաստատելու նպատակով»:

Ամերիկայի հայկական համագումար

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում