Այսօր կոալիցիոն պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշել է, որ ՀԱԿ-ի ներկայացրած 85 էջանոց հիմնավորումներին իրենք կպատասխանեն 130 էջով: Հիշեցենք, որ ՀԱԿ-ի 85 էջանոց հիմնավորումները, մասնավորպես, վերաբերում էին արտահերթ ընտրությունների անցկացմանը:
ՀԱԿ պատվիրակության անդամ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե այս դեպքում էջերը առավելություն ունե՞ն: Նա ասաց, որ ոչ թե էջերն են առավելություն տալիս, այլ բովանդակությունը:











































