Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Չգիտեմ ինչ առաջարկներ են եղել, բայց ունենք այն, ինչ ունենք ու պետք է անենք ամեն ինչ Արցախը պահելու համար․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ հավանական չի համարում պատերազմի վերսկսումը այն տարիների ընթացքում, երբ ռուս խաղաղապահներն այնտեղ են։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ, արդյոք իսկապես ռուս խաղաղապահները կարող են դրա երաշխիքը լինել։

Ես բազմիցս այդ մասին խոսել եմ։ Սամվել Բաբայանը առաջինը չէ, որ այդ մասին խոսում է և վերջինն էլ չէ, որ դրա մասին խոսելու է։ Սա փաստ է, որի մասին մենք  մշտապես խոսել ենք և այստեղ մեկնաբանելու որևէ կարիք չկա։

-Ձեր կարծիքով՝ 4 տարի հետո նրանց մանդատը կերկարաձգվի՞,  մենք պե՞տք է դա պնդենք, թե ուժեղացնենք սեփական  Զինված ուժերը։

-Միանշանակ պետք է այնպես անենք, որ երկարաձգվի, որովհետև խաղաղապահներն իմ կարծիքով հինգ տարով չեն տեղակայվել, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ ու դժվար թե կարգավորվի մոտակա հինգ տարիների ընթացքում։ Խնդիրը կա ու չի կարգավորվում, ուստի մենք շահագրգռված ենք, որ նրանց մանդատը երկարաձգվի՝ մինչև վերջնական կարգավորում։

Սամվել Բաբայանը նաև նշում է, որ պատերազմի ժամանակ իրեն չեն վստահել բանակը, մինչդեռ եթե իր ասած 3 առաջարկներից որևէ մեկը կատարեին, հաղթանակը մերն էր լինելու։ Սա իրականությանը մո՞տ է։

-Ես չեմ կարող այդ հայտարարությունը հաստատել կամ հերքել, չեմ կարող նաև նշել ինչ առաջարկ է եղել, այն ինչքանով է իրատեսական եղել։ Սա ես չէ, որ պետք է ասեմ։ Ես կարող եմ արձանագրել մի բան՝ ունենք այն, ինչ ունենք։ Կարելի՞ էր խուսափել պատերազմից,  կարելի՞ էր հաղթել՝ կարծում եմ կարող էինք։ Մարդիկ կարող են մտածել, որ դա սուբյեկտիվ կարծիք է, թեպետ ես դրան հետամուտ եմ։ Հիմա անիմաստ է խոսել այդ մասին, բայց ուշ թե շուտ մենք տարբեր հարցերի պատասխաններ գտնելու ենք։ Այս պահին չափազանց կարևոր է, որ մոտակա տարիներին այնպիսի քաղաքականություն վարենք, որ պահենք ու պահպանենք Արցախը, մնացածը՝ հետագայում ուշ թե շուտ կպարզվեն։ Չի լինելու որևէ բան, որը փորձեն քողարկել ու այդ չդառնա հանրային՝ մանավանդ հանրային տիրույթում, երբ որևէ բան հնարավոր չէ թաքցնել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում