Reuters գործակալությունը հրապարակել է ՆԱՏՕ-ի հայտարարությունը, որտեղ հաստատվում է Քադաֆիի կողմից ռուսական «Սկադ» բալիստիկ հրթիռների օգտագործումը: Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Քադաֆիի կողմնակիցների կողմից վերահսկվող տարածքից հրթիռակոծվել են ընդդիմության ձեռքում գտնվող տարածքները: Սակայն հրթիռներն ընկել են անապատում և որևե վնաս չեն պատճառել:
«Սկադ» հրթիռները նոր սպառնալիքներ չեն պարունակում Քադդաֆիի հակառակորդների համար: Մենք գտնում ենք, որ Քադաֆին այլևս չունի պայքարի օգտավետ գործիքներ: Նա կարող է ափսեները պատով տալ, բայց… նրան չի հաջողվի կոտրել գործողության ընթացքը»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ գնդապետ Լավոյեն:









































