Friday, 26 06 2026
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը

ԱԻՆ-ի բյուջեն կմնա գրեթե անփոփոխ, ոստիկանությանը կավելանա մոտ 3 տոկոսով

Հայաստանում 2022-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող բյուջեն թողնել գրեթե անփոփոխ, իսկ Ոստիկանության բյուջեն 2021-ի համեմատ կավելանա մոտ 3 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում:

Անդրադառնալով ԱԻՆ-ին՝ Խաչատրյանն ասաց. «Նախատեսվում է, որ պետք է իրականացվի 6 ծրագիր: 2022-ի բյուջետային նախագիծը ԱԻՆ-ի մասով նախատեսվում է 13 մլրդ 975,8 մլն դրամ ծախսեր, 2021-ի ճշտված բյուջեի գումարը կազմել է 14 մլրդ 216,7 մլն դրամ: Չնայած փոքր-ինչ նվազում նկատվում է, սակայն սա հիմնականում պայմանավորված է նորմատիվային համապատասխանեցման հարցով: Իրականում, կարող ենք ասել, որ բյուջեն եղել է առանց փոփոխության»:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշեց, որ 13 մլրդ 975.8 միլիոնից 12 մլրդ 520 մլն 800 հազար դրամը կամ 89.6 տոկոսը համակարգի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդն է, իսկ մնացած 10.4 տոկոսը կազմում է համակարգի ստորաբաժանումներ և հիմնարկների ընթացիկ պահպանման ծախսերը, ներառյալ՝ ՊՈԱԿ-ների գծով ավելացված արժեքի հարկը:

Ներկայացված 6 ծրագրերն են՝ տեխնիկական անվտանգության կանոնակարգումը, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացումը, սեյսմիկ պաշտպանությունը, փրկարարական ծառայությունները, ռազմավարական նշանակության պաշարների կառավարումը և արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակումը:

Անդրադառնալով ոստիկանության բյուջեին՝ ֆինանսների նախարարն ասաց, որ Ոստիկանությունը նախատեսում է 2022-ին իրականացնել 2 ծրագիր, որի շրջանում 11 միջոցառում: «2022-ի բյուջետային նախագծով նախատեսված է 66 մլրդ 585.6 մլն դրամ՝ ըստ նախագծի, 2021-ի հաստատված բյուջեն կազմել է 64 մլրդ 652 մլն դրամ, հաստատվածի նկատմամբ տարբերությունը մոտ 3 տոկոս է՝ աճի ուղղությամբ»,-ասաց Խաչատրյանը:

Ծրագրերն են կրթական ծառայությունների ծրագիրը և ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակումը, կառավարումը, կենտրոնացված միջոցառումները, մոնիթորինգը և վերահսկողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում