Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՀԱՊԿ արագ արձագանքման խումբը` ժողովրդավարական շարժումները ճնշելու գործիք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

– Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո հրապարակեց տեղեկատվություն, թե այնտեղ որոշում է կայացվել ստեղծել արագ արձագանքման խումբ և ՀԱՊԿ-ը դարձնել մի մարմին, որը դիմագրավելու է հետխորհրդային տարածքում ծագած ցանկացած «գունավոր հեղափոխության», որպեսզի այս տարածքում բացառվի արաբական սցենարների կրկնությունը: Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ կարող է իրագործելի լինել այդ գաղափարը և ինչքանո՞վ է ընդունելի, որ ՀԱՊԿ-ը ցանկանում է միջամտել իր անդամ երկրների ներքին խնդիրներին:

– Իրագործելիության հավանականությունը շատ փոքր է՝ նախ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից ոչ բոլորը միմյանց հետ ունեն դրական հարաբերություններ, սակայն նման գաղափարները կարող են իրականացվել, երբ անդամ բոլոր երկրները համաձայնեն: Իսկ նման լարված հարաբերությունների մեջ գտնվող պետությունների պարագայում այդ գաղափարը դժվար իրագործելի է, եթե նույնիսկ համաձայնեն ՀԱՊԿ ուժերը նման մանդատով կիրառելու որոշմանը: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ սա ողջունելի գաղափար է, որովհետև մենք գիտենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները չեն փայլում ժողովրդավարությամբ և, բնականաբար, այս որոշումը ուղղվելու է ժողովրդական շարժումների ճնշմանը, ինչը դրական չի կարելի համարել: Ավելին, ընդհանուր առմամբ նույնիսկ եթե անդամ երկրներում կոնֆլիկտային իրավիճակ լինի, ապա նման ուժերի միջամտությունն էլ ավելի կսրի կոնֆլիկտը և այդ ամենի արդյունքում լուծում չի գտնվի:

– Իսկ Ձեր կարծիքով՝ այս գաղափարի հեղինակը ո՞վ է` անդամ երկրնե՞րը, թե՞ Ռուսաստանը:

– Բնականաբար՝ Ռուսաստանը, քանի որ ՀԱՊԿ-ում նման գաղափարներ առաջ քաշողը հենց վերջինս է, քանզի այդ կալիբրի կարևորություն ունեցող խնդիրենրի շուրջ առաջարկներ դժվար թե այլ երկիր անի: Ամեն դեպքում դա գաղափար է և մեծ հարցականի տակ է, թե կընդունվի՞ այդ գաղափարը, թե՞ ոչ:

– Պարոն Վարդանյան, ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ Ռուսաստանը վախենում է հետխորհրդային տարածքի երկրներում ժողովրդական շարժումներից: Ձեր կարծիքով Ռուսաստանը վախենու՞մ է այդ կերպ կորցնել իր դիրքրերը և ազդեցությունը հետխորհրդային երկրների վրա:

– Անկասկած, ըստ էության, Խորհրդային Միության էլիտայի ուժային կառույցների ներկայացուցիչներին «սիլովիկներ» են ասում և հենց նրանց մտածելակերպն է այդպիսին: Նախևառաջ նրանք չեն հավատում, որ հետխորհրդային տարածքում ժողովրդական շարժումներն անկախ են և այդ երկրների քաղաքացիների նախաձեռնությամբ են իրականացվում և մտածում են, որ բոլոր նման շարժումների հետևում կանգնած է Արևմուտքը՝ ի դեմս Միացյալ Նահանգների, և այդ առումով նրանք կարծում են, որ եթե հետխորհրդային երկրներում լինեն ժողովրդավարական փոփոխություններ, ապա դա կնշանակի, որ այդ երկրները կընկնեն Արևմուտքի ազդեցության տակ և դուրս կգան Ռուսաստանի ազդեցությունից: «Սիլովիկները» մտածում են, որ այդ կերպ իրենց դիրքերը թուլանում են և, համաձայն իրենց կայսերապաշտական գաղափարի, իրենց կայսրությունը թուլանում է, քանզի վերջիններս, այնուամենայնիվ, այս տարածքը դիտարկում են որպես իրենց կայսրության մի մասը, չնայած այս երկրներն անկախացել են՝ կայսերապաշտական գիտակցությունը Ռուսաստանի մոտ դեռևս մնացել է: 

– Իսկ այս գաղափարի շրջանառության մեջ ՀԱՊԿ-ՆԱՏՕ հակամարտությունը չե՞ք տեսնում: Արդյո՞ք չի կարելի ասել, որ այս կերպ ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ին ցանկանում է ցույց տալ, որ ինքն էլ է կենսունակ:

– Բնականաբար, ՆԱՏՕ-ն ունի իր հայեցակարգը՝ կապված այս տարածաշրջանի հետ, չնայած դեռևս հավանականություն չկա, որ ԱՊՀ որևէ մի երկիր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն ՆԱՏՕ-ն այստեղ տարբեր ծրագրեր է իրականացնում և այս կամ այն ձևաչափով համագործակցում է ԱՊՀ և հենց ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Պարզ է, որ ՀԱՊԿ-ը և վերջինիս ուժեղացումը դիտարկվում է, որպես հակազդեցություն ՆԱՏՕ-ին, որպեսզի վերջինս առնվազն կանգնի այն դիրքերի վրա, որն այսօր ունի և բավարարվի այնքանով, ինչ ունի ու չմտնի ՀԱՊԿ տարածք, քանզի ներկայիս դիրքերն էլ արդեն խանդ են առաջացնում Ռուսաստանի մոտ: Սակայն Ռուսաստանն էլ հասկանում է, որ ինքը ի վիճակի չէ ընդհանրապես բացառել ՆԱՏՕ-ի ներկայությունը և գործունեությունը տարածաշրջանում` այսքանը հանդուրժում է, բայց ոչ ավել և նման քայլերով, բնական է, փորձում է դիմագրավել ՆԱՏՕ-ի պոտենցիալ ընդլայմանը հետխորհրդային տարածքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում